Յոհաննա Բորման գերմ.՝ Johanna Bormann | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1893[1] |
Ծննդավայր | Birkenfelde, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1945[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Hamelin Prison, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[1] |
Գերեզման | Am Wehl Cemetery[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա, Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | տանջող, համակենտրոնացման ճամբարի պահակ և Նացիստական համակենտրոնացման ճամբարների կին վերակացու |
Աշխատավայր | Lichtenburg concentration camp? |
Johanna Bormann Վիքիպահեստում |
Յոհաննա Բորման (գերմ.՝ Johanna Bormann, սեպտեմբերի 10, 1893[1], Birkenfelde, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 13, 1945[1], Hamelin Prison, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Երրորդ ռեյխի համակենտրոնացման ճամբարների վերակացու։ Բելզենսկի դատավարության ժամանակ նրան մահապատժի են դատապարտել և կախաղան բարձրացրել։
Դատավարության ընթացքում Բորմանը հաստատեց, որ ինքը 1938 թվականին միացել է ՍՍ-ի խմբին, «որպեսզի ավելի շատ գումար վաստակի»։ Նրա ծառայության առաջին տեղը Լիխտենբուրգի համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ ծառայել է ավագ վերակացու Գերդա «Ջեյն» Բերնիհաուի[3] և ՍՍ-ի ջոկատներից ևս 49 այլ կանանց հետ։ 1939 թվականին նրան նշանակեցին Բեռլինից ոչ հեռու գտնվող Ռավենսբրյուկի կանանց համակենտրոնացման նոր ճամբարի անձնակազմի վերահսկիչ։ 1942 թվականի մարտին Յոհաննան եղել է այն փոքրաթիվ կանանց մեջ, ում ընտրել են որպես պահակ ծառայելու Լեհաստանում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Լինելով կարճահասակ կին՝ Բորմանն առանձնանում էր իր դաժանությամբ։ Զոհերը նրան անվանում էին «Աքիս» (գերմ.՝ Wiesel) և «Շներով տիկին»[3]։ 1942 թվականի հոկտեմբերին Բորմանի պաշտոնը բարձրացրեցին մինչև վերակացու։ Նրա ղեկավարներն էին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են՝ Մարիա Մանդելը, Մարգոտ Դրեկսելը և Իրմա Գրեզեն։ Ի վերջո, Յոհաննան տեղափոխվում է հարևան Բուդի օժանդակ ճամբար, որտեղ շարունակում է չարաշահել իր պաշտոնական պարտականությունները բանտարկյալների հանդեպ։
1944 թվականին, երբ վերմախտի կորուստները պատերազմում զգալիորեն մեծացան, Յոհաննա Բորմանին տեղափոխեցին Գինդենբուրգի օժանդակ ճամբար։ 1945 թվականի հունվարին նա վերադարձավ Ռավենսբրյուկ։ Մարտ ամսին Բորմանը տեղափոխվեց Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Ցելլեի մոտակայքում և դարձավ նրա վերջին ծառայության վայրը։ Բերգեն-Բելզենում Յոհաննան ծառայեց Յոզեֆ Կրամերի, Իրմա Գրեզի և Էլիզաբեթ Ֆոլկենրատի հետ, որոնց ծանոթ էր դեռևս Օսվենցիմից։ 1945 թվականի ապրիլին բրիտանական զորքերը ազատագրեցին Բերգեն-Բելզենը։ Ճամբարում հայտնաբերեցին 10000-ից ավելի դիակներ և 60000 կենդանի մնացածներ։ Ազատարարները կարգադրեցին ճամբարի ՍՍ-ական ջոկատի անձնակազմին թաղել դիակները։
Բորմանը ձերբակալվեց և հարցաքննվեց զինվորականների կողմից։ Հետագայում նրան դատեցին Բելզենյան դատավարության ընթացքում, որը կայացավ 1945 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 17-ը։ Դատարանը լսեց Յոհաննայի կողմից Օսվենցիմում և Բերգեն-Բելզենում կատարված սպանություններին վերաբերվող վկայությունները։ Նրան մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին մահապատժի։
Յոհաննա Բորմանին կախեցին Իրմա Գրեզի և Էլիզաբեթ Ֆոլկենրատի հետ միասին 1943 թվականի դեկտեմբերի 13-ին Համելն քաղաքի բանտում[3]։
Ալբերտ Պիրպոյնտը, որին նշանակել էին նրա դահիճ, հետագայում գրել է.
Նա կաղում էր, երբ քայլում էր միջանցքով, ծերացած և հոգնատանջ տեսք ուներ։ 42 տարեկանում[4] նրա հասակը հինգ ֆունտից մի փոքր ավել էր (1,52 մետրից մի փոքր ավել)։ Երբ նրա հասակը չափում էին, նա դողում էր և գերմաներեն ասում «Ես էլ զգացմունքներ ունեմ»[5]։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Բորման» հոդվածին։ |
|