Յոհաննա Վանկա

Յոհաննա Վանկա
գերմ.՝ Johanna Wanka
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1951(1951-04-01)[1][2][3] (73 տարեկան)
ԾննդավայրRosenfeld, Torgau, State of Saxony-Anhalt, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Գիտական աստիճանDiplom? (1974), դոկտորի աստիճան (1980) և գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմաթեմատիկոս, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրTechnische Hochschule Leuna-Merseburg? և Merseburg University of Applied Sciences?
ԱմուսինGert Wanka?
Զբաղեցրած պաշտոններFederal Minister of Education and Research?, State Minister?, Lower Saxony Ministry of Science and Culture?, member of the Landtag of Brandenburg? և member of the Landtag of Brandenburg?
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն և Նոր ֆորում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFree German Youth?, Նոր ֆորում, Second Merkel cabinet? և Third Merkel cabinet?
 Johanna Wanka Վիքիպահեստում

Յոհաննա Վանկա (գերմ.՝ Johanna Wanka, ապրիլի 1, 1951(1951-04-01)[1][2][3], Rosenfeld, Torgau, State of Saxony-Anhalt, Արևելյան Գերմանիա), գերմանացի մաթեմատիկոս և քաղաքական գործիչ։ Մաթեմատիկայի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, 1994 թվականից մինչև 2000 թվականը եղել է Մերզբուրգի կիրառական գիտությունների համալսարանի ռեկտոր։ Մասնակցել է 1989 թվականի հեղափոխությանը (Գերմանիա)։ Նոր ֆորում շարժման համահիմնադիր է։ 2013 թվականի փետրվարի 14-ից դարձել է Քրիստոնեական դեմոկրատական միության անդամ, Անգելա Մերկելի կառավարման կրթության դաշնային նախարար։

Մասնագիտական և գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական կրթությունը ստացել է Գրոտրեբեն-Ցվետաուում և Տորգաուում: Տիրապետում է նաև ագրոտեխնիկի մասնագիտությանը։ 1970 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսրանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1974 թվականին ավարտել է համալսարանը։

1980 թվականին պաշտպանել է դիսերտեցիան։ 1985 թվականից մինչև 1993 թվականը եղել է գիտական աշխատակից, 1993 թվականից եղել է Մերզբուրգի կիրառական գիտությունների պրոֆեսոր։

1994 թվականին եղել է կիրառական գիտությունների համալսարանի ռեկտոր։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականը, երբ Բրենդենբուրգի կառավարությունում ստացել է պաշտոն։

Քաղաքական գործունեություն, նախարարական պաշտոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի սեպտեմբերին դարձել է Նոր ֆորում շարժման հիմնադիրը։ Նա եղել է Մերզեբուրգի տարածաշրջանային կառավարման շարժման մեջ։ Մասնակցել է խաղաղ հեղափոխությանը, որն ավարտվել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության անկմամբ և Գերմանիայի միացմամբ։

2000 թվականից մինչև 2009 թվականը Բրենդենբուրգում եղել է գիտությունների, հետազոտությունների, մշակույթի նախարար։ 2010 թվականին Ստորին սաքսոնիայում զբաղեցրել է նմանատիպ պաշտոն։ Հողային ընտրություններից հետո՝ 2013 թվականի հունվարին, կառավարությունում տեղի են ունեցել փոփոխություններ։ Վանկան թողել է իր հողային պաշտոնը։

2013 թվականի փետրվարին Գերմանիայի կրթության նախարար Անետտե Շավանի հետ վեճ է ծագել։ 2013 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է կրթության նախարար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է մաթեմատիկայի պրոֆեսոր Գերթ Վանկայի հետ։ Ունի երկու երեխա։ Ընտանիքը ապրում է Պոտսդամում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Վանկա» հոդվածին։