Յոհաննեսբուրգի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Joubert Park? |
Հիմնադրվել է | 1915 |
![]() | |
![]() |
Յոհաննեսբուրգի պատկերասրահ (աֆրիկաանս՝ Johannesburgse Kunsmuseum), պատկերասրահ Յոհաննեսբուրգի կենտրոնական բիզնես թաղամասում գտնվող Յուբերտ այգում։ Հարավային Աֆրիկայի ամենախոշոր պատկերասրահն է, որի հավաքածուն ավելի մեծ է, քան Քեյփթաունում գտնվող Հարավային Աֆրիկայի Իզիկո ազգային պատկերասրահի հավաքածուն[1]։
1915 թվականին կառուցված շենքը նախագծել է Սըր Էդվին Լաչենսը, Ռոբերտ Հաուդենը եղել է վերահսկող ճարտարապետը։ Շենքն ունի 15 ցուցահանդեսային դահլիճներ և քանդակների այգի։ Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի հոլանդական նկարներ, 18-րդ և 19-րդ դարերի բրիտանական և եվրոպական, 19-րդ դարի հարավաֆրիկյան արվեստի նմուշներ, 20-րդ դարի տեղական և միջազգային արվեստի մեծ ժամանակակից հավաքածու և տպագրական կաբինետ, որտեղ ներառված են 15-րդ դարից մինչև մեր օրերի նմուշներ։
Յոհաննեսբուրգի պատկերասրահը հանրության համար բացվել է 1910 թվականին, նախքան պատկերասրահի շենքի կառուցումը և տեղակայված է եղել Ուիտուոտերստրանդի համալսարանում։ Ճարտարապետը, սըր Էդվին Լաչենսը Հարավային Աֆրիկա է ժամանել 1910 թվականին՝ տեղայնքն ուսումնասիրելու և նախագծեր սկսելու համար, Ֆլորանս Ֆիլիպսի կողմից քաղաքում թանգարան կառուցելու նպատակով հայթայթած միջոցներով։ Շինությունը կառուցվել է հարավային մուտքով, սակայն չի ավարտվել ըստ ճարտարապետի նախագծերի։ Պատկերասրահը բացվել է առանց հանդիսության՝ Առաջին աշխարհամարտը սկսվելուց անմիջապես հետո, 1915 թվականին։ 1940-ական թվականներին պատկերասրահը ընդարձակվել է արևելյան-արևմտյան թևերով պատկերասրահների հարավային երկայնքով՝ ըստ Լաչենսի նախագծի։ Ներկայիս հյուսիսային ճակատը և պատկերասրահները, որոնք կառուցվել են 1986-1987 թվականների ընթացքում, նախագծել է Մեյեր Պիենաար ընկերակցությունը[2][3]։
Նախնական հավաքածուն հավաքագրել է սըր Հյու Լեյնը, որը 1910 թվականին նախքան Հարավային Աֆրիկա բերելը, ցուցադրվել է Լոնդոնում։ Հանքային մագնատ Լիոնել Ֆիլիպսի կինը՝ արվեստի հավաքորդ Ֆլորանս Ֆիլիպսը, առաջին պատկերասրահի հավաքածուն ստեղծեց ամուսնու կողմից նվիրաբերված միջոցներով[4]։ Ֆլորանս Ֆիլիպսը նվիրեց իր ժանյակների հավաքածուն, նրա ջանքերով ամուսնը պատկերասրահին նվիրաբերեց յոթ յուղաներկ և Ռոդենի քանդակներից։ Որոշ այլ փոքրիկ ջրանկարներ, որոնք հավաքվել էին տարբեր պատկերասրահների միջոցով, ավելի քիչ արժեքավոր էին և վաճառվեցին 1950-ական և 1960-ական թվականների վերջին գումարների հավաքագրման համար։
Ներկայիս հավաքածուն ներառում է Օգյուստ Ռոդենի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Պաբլո Պիկասոյի, Կամիլ Պիսսարոյի, Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Հերբերը Ուարդի, Հենրի Մուր, հարավաֆրիկացի արվեստագետներ Ջերարդ Սեկոտոյի, Ուոլթեր Բատիսի, Ալեքսիս Պրելլերի, Մոդ Սամների, Սիդնի Կումալոյի, Էզրոմ Լեգեի և Յակոբուս Հենդրիկ Պիերնիֆի ստեղծագործություններից։ Հավաքածուն ներառում է նաև ժամանակակից տեղական արվեստագետների լայնածավալ աշխատանքներ։
Քաղաքային վերածննդի ծրագրերի հիմնական կենտրոնում լինելով՝ պատկերասրահն ապահովում է Յուբերտ այգու արվեստի ծրագրի հենքը և զարգացնում է կապեր շրջակա քաղաքային տարածքում գտնվող իրազեկման խմբերի և համայնքային կենտրոնների հետ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննեսբուրգի պատկերասրահ» հոդվածին։ |
|