Յոնաս Բլոկե (ֆր.՝ Jonas Bloquet, հուլիսի 10, 1992(1992-07-10), Վատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա[1], Բելգիա), բելգիացի կինոդերասան։
Յոնաս Բլոկեն ծնվել է Բելգիայում։ Սովորել է Ուկկելի Եվրոպական դպրոցում, իսկ հետո՝ École de la Cité Ֆրանսիայում[2]։ Երիտասարդ տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել թենիսի նկատմամբ, որի շնորհիվ էլ սկսվել է նրա արտիստական կարիերան։ Հանդիպելով մի հայտարարության, որով հրավիրվում էր 15 - 17 տարեկան երիտասարդ, ով կարողանում է թենիս խաղալ, տղան հրապուրվում է և մասնակցում բելգիական «Մասնավոր դասեր» ֆիլմի նկարահանումներին, ստանձնելով գլխավոր հերոսի դերը. Ֆիլմի ռեժիսորն էր Ժոակիմ Լաֆոսը[2]։ 2011 թվականին, այս ֆիլմում աշխատելու համար երիտասարդ արտիստը «Մագրիտ» ազգային մրցանակաբաշխությանն արժանանում է «Առավել հեռանկարային դերասան» անվանակարգի։
2013 թվականին Յոնաս Բլոկեն մի փոքրիկ դերակատարումով նկարահանվեց Լյուկ Բեսսոնի «Մալավիտա» ֆիլմում, որտեղ գործող անձի և Ռոբերտ դե Նիրոյի ու Միշել Պֆայֆֆերի երեխաների բնավորությունները համընկնում են[3]։
2016 թվականի սեպտեմբերիին էկրան բարձրացավ Պոլ Վերխովենի Նա թրիլերը, Յոնաս Բլոկեի մասնակցությամբ։ Նույն տարում Ֆելիսեն Փինոյի հետ միասին նա արդեն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր էր ֆր.՝ Je suis un troc[4]:
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|