Յորթ Վիգդիս նորվ.՝ Vigdis Hjorth | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և ռադիոհաղորդավար |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Berg Upper Secondary School? |
Պարգևներ | |
Vigdis Hjorth Վիքիպահեստում |
Յորթ Վիգդիս (նորվ.՝ Vigdis Hjorth, հուլիսի 19, 1959, Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգ գրող, ռադիոհաղորդավարուհի։
Յորթը ունի բակալավրի կոչում։ Աշխատել է մանկական ռադիոյում։ Այժմ իր ժամանակը տրամադրում է մանկական գրքեր գրելու համար։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ դանիերեն, իսլանդերեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլն։
Վիգդիսը ունի երեք երեխա և բնակվում է Օսլոյի Նեսոյա կղզում։ Ստեղծագործական ոգեշնչման համար տարբեր ժամանակներ բնակվել է Կոպենհագենում, Բերգենում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։
2009 թվականին խախտելով ճանապարհաերթևեկության կանոնները՝ հայտնվել է 30-օրյա կալանքի տակ։ Բանտը նրան ոգեշնչել է գրելու համար իր «Երեսուն օր Սանեֆյորդում» աշխատությունը։
Յորթ Վիգդիսը հեղինակ է բազմաթիվ գրքերի։ Դրանք են
2011 թվականին Յորթ Վիգդիսի հեղինակած «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի հիման վրա էկրանավորվել է համանուն ֆիլմը։
Յորթ Վիգդիսը իր ստեղծագործական կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և գովեստի խոսքերի։ 1983 թվականին «Pelle-Ragnar i den gule gården» աշխատության համար Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից «Մանկական և պատանեկան գրականության համար» արժանացել է մրցանակի։ 1984 թվականին «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի համար արժանացել է Նորվեգացի քննադատների միության պարգևին։