Յուբեր Կունդե (ֆր.՝ Hubert Koundé, դեկտեմբերի 30, 1970(1970-12-30)[1][2], Ֆրանսիա), ֆրանս-բենինյան դերասան ու կինոռեժիսոր, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես ռեժիսոր Մաթյո Կասովիցի նկարահանած La Haine ֆիլմում Յուբերի դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ, որի համար առաջադրվել է Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի «Սեզար» մրցանակի «Առավել խոստումնալից երիտասարդ դերասան» անվանակարգում[3]։
Յուբեր Կունդեն մանկությունն անց է կացրել Ֆրանսիայում, որտեղ ծնվել է[4], և Բենին,ում՝ տատի ու պապի մոտ[5]։ Արվեստասեր հասարակության առջև նրա դերասանական տաղանդը առաջին անգամ բացահայտվել է վերոնշյալ կինոռեժիսորի՝ Մաթյո Կասովիցի մեկ այլ ֆիլմում՝ «Մետիս»-ում, որտեղ հիանալի կերպով հանդես է եկել Ջամալի կերպարի մարմնավորմամբ։ Հիշարժան է նաև Յուբերի դերասանական աշխատանքը Դենզոյի տեսահոլովակում (Բրամսիտոյի մասնակցությամբ)[6]։
Կունդեն իր ուժերը փորձել է կինոռեժիսուրայի ասպարեզում ևս. նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ՝ Qui se ressemble s'assemble-ն և Menhir-ը, մասնակցել Paris, la métisse լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին՝ որպես երկրորդ ռեժիսոր[7]։ Մասնակցել է նաև «Մշտական պարտիզպանը» («The Constant Gardener») և անգլիալեզու այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին[8]։ Յուբեր Կունդեն իրեն դրսևորել է նաև որպես հաջողակ թատերագիր. նրա հեղինակած Cagoule: Valentin et Yamina պիեսը հաջողությամբ բեմադրվել է 2003 թվականին։
- 1992: Le Temps d'une nuit
- 1992: Diên Biên Phu
- 1993: Métisse
- 1995: La Haine
- 1996: Colis postal
- 1996: La Sicilia
- 1997: Saraka bô
- 1997: La Divine Poursuite
- 1998: Restons groupés
- 1999: Simon le mage
- 2000: Qui se ressemble s'assemble
- 2000: Tout va bien, on s'en va
- 2001: Comment j'ai tué mon père
- 2001: Ndeysaan (Le prix du pardon)
- 2004: The Constant Gardener
- 2017: Gangsterdam
- 1998: Menhir (կարճամետրաժ)
- 2000: Qui se ressemble s'assemble (կարճամետրաժ)
- 2005: Paris, la métisse
- 1998: Menhir (կարճամետրաժ)
- 2000: Qui se ressemble s'assemble (կարճամետրաժ)
- 1992 : Nestor Burma, 1 դրվագ
- 1995 : Les Cinq Dernières Minutes, Meurtre à l'université դրվագը
- 1997 : Les Enfants du Karoo
- 1998 : Maternité
- 2005 : Quelques jours en avril
- 2005 : L'Arbre et l'oiseau
- 2006 : Plus belle la vie (2-րդ և 3-րդ տարեշրջաններ)
- 2007 : Greco, Contact դրվագը
- 2008 : La Cour des grands, Alison դրվագը
- 2008 : Central Nuit, Celui qui n'existe pas դրվագը
- 2008 : Le Voyage de la veuve
- 2009 : Pigalle, la nuit
- 2010 : 1788... et demi
- 2011 : Braquo (2-րդ տարեշրջան)
- 2011 : La Couleur de l'océan
- 2012 : Toussaint Louverture
- 2014 : La Vallée des Mensonges
- 2001 : Le Costume ռեժիսոր՝ Փիթեր Բրուք
- 2004 : Cagoule, պիեսի հեղինակ և բեմադրության ռեժիսոր՝ Յուբեր Կունդե
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ Aude Dassonville, « Hubert Koundé, dix ans après La Haine », Le Parisien, 14 janvier 2006.
- ↑ cita web|url=http://africultures.com/personnes/?no=4450%7Ctitolo=Hubert Koundé|sito=africultures.com|lingua=fr
- ↑ « Hubert Koundé : L'herbe qui pousse sous le goudron », L'Humanité, 23 mars 2002.
- ↑ «Denzo - Cramé feat. Bramsito (Clip Officiel)» (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-04-ին.
- ↑ cita web|url=http://www.allocine.fr/personne/fichepersonne-16216/biographie/%7Ctitolo=Hubert(չաշխատող հղում) Koundé. Biographie.|sito=allocine.fr|lingua=fr
- ↑ cita web|url=http://www.allocine.fr/personne/fichepersonne-16216/filmographie/%7Ctitolo=Hubert(չաշխատող հղում) Koundé. Filmographie.|sito=allocine.fr|lingua=fr