Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1597[1][2] |
Ծննդավայր | Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 1677[1][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[2] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Ժանրեր | ժամանակագրություն |
![]() |
Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ (լեհ.՝ Józef Bartłomiej Jan Zimorowicz, օգոստոսի 20, 1597[1][2], Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[2] - հոկտեմբերի 14, 1677[1][2], Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[2]), գալիցեյան բանաստեղծ, պատմաբան, Լվովի բուրգոմիստր (քաղաքագլուխ)։
Բանաստեղծ Շիմոն Զիմորովիչի եղբայրը։
Բարտոլոմեյ Զիմորովիչը ծնվել է Լվովի արվարձաններից մեկում ապրող հայ ընտանիքում։ Քսաներեք տարեկանում նա գրում է իր սատիրական բանաստեղծությունների առաջին ժողովածուն և «Լեսովյան կազակների կյանքը» քնարական երկը։ Միևնույն ժամանակ նա սկսում է աշխատել Լվովի քաղաքապետարանում, այստեղ ժամանակի ընթացքում ընտրվում է ռայցեյ (այսինքն՝ ռադայի անդամ)։ 1623 թվականին նա գրում է իր առաջին պոեմը՝ «Հուշեր թուրքական պատերազմից», որտեղ պատկերված է Խոտինյան ճակատամարտում կոզակների հաղթանակը թուրքերի նկատմամբ։
Չորս տասնամյակ Զիմորովիչը ուսումնասիրել է Լվովի վերաբերյալ աղբյուրները, որը ամփոփել է «Եռաստիճան Լվովը» (լատին․՝ Leopolis triplex) լատիներեն աշխատության մեջ։ Սա Լվովի 1202 թվականից մինչև 1633 թվականներին պատմությանը վերաբերող առաջին ուսումնասիրությունն էր։
1648 թվականին Զիմորովիչը ընտրվում է Լվովի բուրգմիստր (քաղաքապետ), այնուհետև մի քանի անգամ հաղթում է քաղաքի ռադայի ղեկավարի ընտրություններում։ 1655 թվականին, երբ կոզակա-ռուսական միասնական բանակը պաշարում է Լվովը, նա ղեկավարում է քաղաքի պաշտպանությունը։ Բանաստեղծը նկարագրել է Խմելինցկյան ապստամբությունը «Նորռուսական հովվերգություններ» բանաստեղծական ժողովածուում, որը լույս է տեսել նույն տարում եղբոր անունով։ 1672 թվականին ղեկավարում է քաղաքի պաշտպանությունը թուրքերից ու թաթարներից։
Մինչև 1939 թվականը Լվովի փողոցներից մեկը եղել է Զիմորովիչի անունով, 1944 թվականին այդ փողոցը վերանվանվել է Մ. Լերմոնտովի, իսկ 1996 թվականին՝ Դ. Դուդաևի անունով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ» հոդվածին։ |
|