Գյուղ | ||
---|---|---|
Յուզվերան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Յուզվերան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Խորասան գյուղաքաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջակողմյան վտակներից մեկի ափին։ Գյուղով էր անցնում Հասանկալա-Բայազետ ճանապարհը։
Յուզվերանը թուրքերեն բառ է, որը նշանակում է «100 տվող»։ Թուրքերն այդպես էին գյուղը կոչում, քանի որ վերջինս ուներ բերի հողեր և, իբր թե, տարին 100 բերք էր տալիս։
1878 թվականին ուներ 130 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[2]։