Յուլիա Ռեբեկա Ադլեր | |
---|---|
Ծնվել է | 1978[1] |
Ծննդավայր | Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Aspen Music Festival and School?, Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց և Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | վիոլինահար և ջութակահար (վիոլա դ՛ամուր) |
Աշխատավայր | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Կայք | maerchenbilder.com |
Յուլիա Ռեբեկա Ադլեր (գերմ.՝ Julia Rebekka Adler, 1978[1], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի ալտահարուհի։
Ադլերը սկսել է ալտ նվագել վեց տարեկան հասակում։ Նա մրցանակ է շահել գերմանացի երիտասարդ տաղանդների մրցույթում։ Այնուհետև սկսել է մասնակցել տարբեր երաժշտական փառատոների։ Եղել է Քիմ Քաշքաշյանի աշակերտուհին։ Մասնակցել է Յուրի Բաշմետի, Ուոլթեր Լևինի և այլ ալտահարների վարպետության դասընթացներին։ 2002 թվականին արժանացել է Ֆելիքս Մենդելսոնի անվան մրցանակին։
Որպես սոլիստ հանդես է եղել մի շարք գերմանական նվագախմբերի հետ։ Այժմ Մյունխենի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի երկրորդ սոլո ալտահարն է, նաև "Քուսս" լարային կվարտետի ալտահարն է։ Աշխատում է տարբեր անսամբլների հետ, այդ թվում նաև Բեռլինի Սոլիստների օկտետի և Վիարդո անսամբլի հետ։
|