Յուլիուս Բաբ գերմ.՝ Julius Bab | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 12, 1955[1][2][3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Roslyn Heights, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, թատերական քննադատ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | HU Berlin և Ցյուրիխի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q63861225? |
Ամուսին | Էլիզավետ Բաբ |
Զավակներ | Bernd Bab? |
![]() |
Յուլիուս Բաբ (գերմ.՝ Julius Bab, դեկտեմբերի 11, 1880[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 12, 1955[1][2][3], Roslyn Heights, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանացի թատերաքննադատ և դրամատուրգ, բեռլինյան մոդեռնիզմի ներկայացուցիչ, գերմանացի հրեաների Մշակութային միության հիմնադիրներից մեկը։
Եղել է առևտրական Էլկան Բաբի և նրա կնոջ` Ֆաննայի որդին։ Սովորել է Բեռլինի Ասկինյան գիմնազիայում, որտեղ ծանոթացել է ապագա գրող Հենրի Էդուարդ Յակոբի հետ։ 1902-1905 թվականներին Բաբը Բեռլինում և Ցյուրիխում ուսումնասիրել է գերմանիստիկա, փիլիսոփայություն և պատմություն։ 1905-1913 թվականներին եղել է իր մտերիմ ընկեր, լրագրող և թատերաքննադատ Զիգֆրիդ Յակոբսոնի հիմնական աշխատողներից մեկը, որը հրատարակել է Schaubühne ամսագիրը, ինչպես նաև` որպես գրող, դրամատուրգ և թատերաքննադատ համագործակցել է բեռլինյան այլ պարբերականների հետ։ Կապված է եղել բեռլինյան «Ֆոլկսբյունե» թատրոնի հետ, 1923-1932 թվականներին հրատարակել է այդ թատրոնի «Դրամատուրգիական թերթոնը»։ Դասավանդել է Մաքս Ռայնհարդի թատերական դպրոցում։
1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո Բաբի բոլոր գրքերը ներառվել են այրման ենթակա գրքերի ցանկում։ Շուտով նա դարձել է Գերմանացի հրեաների մշակութային միության հիմնադիրներից մեկը և մինչև 1938 թվականին աշխատանքից ազատվելը ղեկավարել է բեմադրությունների բաժինը և սերտ համագործակցել է դրամատուրգիայի բաժնի հետ։ Նույն թվականին Ֆրանսիայով ներգաղթել է ԱՄՆ։ 1951 թվականին դասախոսական շրջագայության շրջանակներում եղել է Գերմանիայում։ Ամուսնացած է եղել Էլիզաբետա Լոոսի հետ, զույգն ունեցել է երեք երեխա. Բորնանը, Ուրսուլան և Բարբարան։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Բաբ» հոդվածին։ |
|