Յուլիուս Մոզեն գերմ.՝ Julius Mosen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1803[1][2][3] |
Ծննդավայր | Marieney, Mühlental, Ֆոգտլանդ, Գերմանիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1867[4][1][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ենայի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան և գրող |
Անդամություն | Jenaische Burschenschaft Germania? |
Julius Mosen Վիքիպահեստում |
Յուլիուս (Յուլի) Մոզեն (գերմ.՝ Julius Mosen, նաև Մոզես (գերմ.՝ Moses, հուլիսի 8, 1803[1][2][3], Marieney, Mühlental, Ֆոգտլանդ, Գերմանիա - հոկտեմբերի 10, 1867[4][1][2], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և իրավաբան։ Ավստրիական Տիրոլ նահանգի օրհներգի տեքստի հեղինակը։
Յուլիուս Մոզենը ծնվել է 1803 թվականի հուլիսի 8-ին Մյուլենթալում՝ տեղի դպրոցի ուսուցչի և հոգևորականի ընտանիքում։ Սկզբում սովորել է Պլաուեն գիմնազիայում, այնուհետև Ենայի համալսարանում սովորել է իրավաբանություն[6][7]։
1831 թվականին Կորենի դատավորից ստացել է քարտուղարի պաշտոն՝ դառնալով առաջին հրեաներից մեկը, որը Գերմանիայում զբաղեցրել է այդպիսի պաշտոն[8]։
1844 թվականից Մոզենը եղել է Օլդենբուրգ քաղաքի թագավորական թատրոնի, որի համար գրել է մի շարք պատմական դրամաներ, մշտական աշխատակիցը։ Հայտնի դրամաներից են «Cola Rienzi»-ը, «Don Johann von Oesterreich»-ը և «Kaiser Otto III»-ը[8][9]։
Բացի այդ, Յուլիուս Մոզենը հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, որն ունեցել է մի քանի հրատարակություն։ Գրել է մի շարք վիպակներ և պատմվածքներ, որոնցից այդ ժամանակ ընթերցողների շրջանում սիրված էր պատմական «Der Kongress von Verona» (1842) գիրքը[8][10]։
Հայտնի են նաև նրա խորհրդանշական «Ritter Wahn» (1831) և «Ahasver» (1838) պոեմները՝ երկուսն էլ, ըստ Ֆ. Ֆ․ Ֆիդլերի՝ գրված են «գեղեցիկ լեզվով և հարստացված նկարներով»[11]։ Բնության հովվերգական պատկերներում (օրինակ՝ Bilder im Moose) գերակշռում է մի խորհրդավոր հեքիաթային տարր[8]։
1863 թվականին լույս է տեսել Մոզենի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն՝ 8 հատորով, իսկ 1880 թվականին՝ նոր հրատարակությունը՝ 6 հատորով[8]։
Յուլիուս Մոզենը մահացել է 1867 թվականի հոկտեմբերի 10-ին Օլդենբուրգ քաղաքում։
Բանաստեղծի մահից անմիջապես հետո Պլաուեն քաղաքում տեղադրվել է Մոզենի բրոնզե կիսանդրին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Մոզեն» հոդվածին։ |
|