Յուլյա Զիկովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ռուսաստան[1] |
Յուլյա Անդրեևնա Զիկովա (ռուս.՝ Юлия Андреевна Зыкова, նոյեմբերի 25, 1995[1], Կրասնոյարսկ, Ռուսաստան[1]), ռուս մարզուհի, հրաձիգ, գնդակային հրաձգության միջազգային կարգի սպորտի վարպետ, 7-րդ համաշխարհային ռազմական խաղերի և 2-րդ Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։
Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 25-ին Կրասնոյարսկում։ Հանդես է գալիս ԲԿՄԱ-ում[3][4]։ Ունի լեյտենանտի զինվորական կոչում (2021)։
2018 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, ռուսաստանցի մարզուհին 50 մետր հեռավորությունից երեք դիրքերից գնդակային հրաձգությունում նվաճել է բրոնզե մեդալ, որը եղել է նրա առաջին ձեռքբերումը նման նշանակալի մարզական մրցումներում։
Մեկ տարի անց՝ 2019 թվականի երկրորդ Եվրոպական խաղերում, որոնք անցկացվել են Մինսկում, Յուլիան երեք դիրքերից 50 մետր հեռավորության վրա հրացանով հրաձգության անհատական մրցումներում դարձել է ոսկե մեդալակիր և Եվրոպական խաղերի չեմպիոն[5][6]։ Նույն թվականին ռուս հրաձիգը դարձել է Համաշխարհային ռազմական խաղերի կրկնակի հաղթող։ 50 մետր հեռավորությունից երեք դիրքերից գնդակային հրաձգության ժամանակ Յուլիան 2019 թվականին Օլիմպիական ուղեգիր է նվաճել Տոկիոյում կայանալիք խաղերին մասնակցելու համար։
2021 թվականին Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Զիկովան երեք ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցումներում։ Անձնական մրցումներում նա արծաթե մեդալ է նվաճել՝ հավաքելով 462,9 միավոր և զիջելով իտալացի Սոֆյա Չեկկարելոյին (464,7)[7][8]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում Զիկովան նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով շվեյցարացի Նինա Քրիստենին[9][10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Զիկովա» հոդվածին։ |
|