Յուկ Սոն Ջե | |
---|---|
![]() Հարավկորեացի երգիչ, դերասան, բիզնեսմենի որդի, BtoB խմբի մակնե | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 육성재 |
Նաև հայտնի է որպես | Յուկի, 6_zaldow |
Ծնվել է | մայիսի 2, 1995 (29 տարեկան) Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2012 ― ներկա |
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Հանլիմ բազմարվեստ դպրոց |
Անդամակցություն | BtoB |
Կապված | Btob |
Կայք | btobofficial.com |
Ստորագրություն | |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Յուկ Սոն Ջե (հանգըլ՝ 육성재, մայիսի 2, 1995, Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի այդլ, դերասան, երգիչ, պարող,մոդել, հաղորդավար և հարավկորեական BtoB բոյ բենդի անդամ։ Եղել է Real Man-ի տարբեր շոուների անձնակազմի անդամ։
Առավել հայտնի է «Ով ես դու․ Դպրոց 2015» (2015) և «Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը» դո րամաներում խաղացած դերերով։ Նկարահանվել է «Հիթմեքեր», «Մենք ամուսիններ ենք» և «Վարպետի տանը» հայտնի հեռուստատեսային ծրագրերին, ինչը նույնպես է նրա հայտնությանը։ 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի փետրվար ամիսները իր "3x2=6" երաժշտական նախագծի շրջանակներում երգիչը թողարկել է 6 թվային սինգլ։ 2020 թվականի մարտի 2-ին նա թաղարկել է իր առաջին՝ "Yook O'Clock" սոլո ալբոմը։
Ծնվել է 1995 թվականի մայիսի 2-ին Հարավային Կարեայի Յոնին քաղաքում։ Հայրը գործարար է և հանդիսանում է կիսահաղորդիչների արտադրութամբ զբաղվող ՏՏ ընկերության տնօրեն[1][2]։ Նրա պապիկը նույնպես գործարար է, և նա առաջին գործարարն էր, որը սկսեց Հարավային Կորեա կարմրածածան ձկնատեսակ ներմուծել, իսկ տատիկը խոշոր ձկնաբուծություն ընկերություն սեփականատեր է[3][4]։ Ընտանիքի կրսեր զավակն է ունի ավագ քույր։
Նա մեկական ամիս սովորել է Անգլիայում և Ֆիլիպիններում[5]։ Նա սովորել է Հանլիմ արվեսի դպրոցում, որը ավարտել 2014 թվականում[6]։ Այնուհետև սովորել է Դոնշին համալսարանում[7]։
Նախքան որպես BtoB-ի անդամ դեմբյուտելը 2010 թվականի օգոստոսի 10 ելույթ է ունեցել "2010 Cube Stars Party" համերգին[8], իսկ 2011 թվականին մարտի 6-ին իր ընկերների՝ Սո Ընկ Կվանի, Լի Հյոն Սիկի, Չոն Իլ Հունի և BtoB-ի նախկին անդամ Լի Մին Ուի հետ[9] ելույթ է ունեցել նաև "2011 Cube Stars Party" համերգի ժամանակ[10]։
Մինչ "CUBE Entertainment" ընդուվելը մասնակցել է "JYP" ընկերության 6-րդ լսումներին և հասել է մինչև վերջին փուլ[11]։
2012 թվականի մարտի 21-ին Յուկ Սոն Ջեն դեբյուտ է կարարել, որպես BtoB- խմբի անդամ[12][13]։ Խումբը թողարկել է մեկ մինի ալբոմ (Ասիայի հատուկ թողարկման հետ միասին)[14] և 3 սինգլ։ Իլ Հունի և Մին Հյոկի հետ միասին նրանք մասնակցեցին իրենց դեբյուտային “비밀 (Insane)” երգի բառերի ստեղծմանը։
Մարտի 23-ին խմբակից Լի Մին Հյոկի հետ վարել է "SBS" հեռուստաալիքի "The Show" երաժշտական հադորդումը[15]։
2013 թվականին Յուկ Սոն Ջեն սկսել է իր դերասանական կարերան «Մոնսթար» դորամայում իր խմբակիցներ՝ Լի Չան Սոբի, Լի Մին Հյոկի և Լիմ Հյուն Սիկի հետ երկորդական կերպար մարմնալորելով[16]։ Սոն Ջեն մարմնավորում է Արնոլդին, որը դորամայում «Սևազգեստ մարդիկ» բոյ բենդի անդամ է։ Դերասանը ընդարուր առմամբ նկարահանվել է հեռուստասերյալի 4 սերիայում (2,6,9,12)։ Յուկ Սոն Ջեն "BTOB"-ի անդամներ՝ Լի Չան Սոբ, Լի Մին Հյոի և Լիմ Հյուն Սիկ և Beast խմբի անդամ Յոն Ջուն Հյոնի հետ միասին կատարել են դորամայի պաշտոնական սաունդթրեքները ("Days Gone By", "After Time Passes", "First Love")[17][18][19]: Նույն տարում Սոն Ջեն BTOB-ի կազմում կամեո է կատարել հայտնի «Ժառանգները» հեռուստասերյալի 4 սերիայում, որտեղ նրանք մարմնավորում են իրենք իրենց՝ BTOB խմբին[20]։
2014 թվականի նկարահանվել է «Նորից 1997» հեռուստասերյալում մարմնավորելով Սոն Ջունի (Սուկ-սուկի)[21][22]։ 2014 թվականի հուլիսին, Սոն Ջեն դարձավ A Song For You ծրագրի ներկայացուցիչ՝ Super Junior-ի Կան Ինի և f(x)-ի Էմբերի հետ[23][24] : Նա նաև մասնակցել է «Հիթմեյքեր» հեռուստածրագրի առաջին եթերաշրջանին որի շրջանակներում ստեղծվել է Big Byung (Բիգ բյոնգ հայերեն՝ Մեծ շիշ) որի անդամներն էի Յուկ Սոն Ջեն, Ջեքսնը GOT7 խմբից, և VIXX խմբի անդամներ N-ը և Հյոկը[25]։ Խումբը թողորկել է 2 սինգլ "Stress Come On"[26] և "Ojingeo Doenjang"[27]։ Նույն տարում նա առաջին անդամ ստացել է իր առաջին գլխավոր դերը խաղալու հնարավորությունը «9+ տարիքի տղաներ» դորամայում մարմնավորելուվ Կան Մին Գուի կերպարը, որ 19 տարեկան մարզիկ էր[28][29]։ 2014-2015 թվականներին նկարահանվել է "Real Man" ժամանցային ռեալիթի շոուում[30]։
Յուկ Սոն Ջենին մեծ ճանաչում է բերել «Ով ես դու․ Դպրոց 2015» պատանեական դորամայում խաղացած գլխավոր դերը, որում գլխավոր դերում էին նաև մոդել և դերասան Նամ Ջու Հյուկի և Կիմ Սո Հյոն[31][32][33]։ Նրա և դերասանուհի/ երգչուհի Պակ Հե Սուի կատամամաբ թողարկվել էլ է դորամայի պաշտոնական սաունդրեքներից մեկը՝ "Love Song"(Սիրո երգ)[34]։ Դորոմայի ավարտից հետո Յուկ Սոն Ջեն ստացել է գովազդներում նկարահանվելու մի շարք առաջարկներ[35]։ Այնուհետև Մուն Գըն Յոնի հետ նկարահանվել է «Գյուղը․ Աչարայի գաղտնիքը» սարսափ հեռուստասերյալում[36]։ Տարվա վերջում Յուկ Սոն Ջեն ստացել է «Նոր Աստղ» մրցանակ «Գյուղը․ Աչարայի գաղտնիքը» հեռուստասերյալում խաղացած դերի համար[37], Կիմ Սո Հյոնի հետ միասին ստացել է «Լավագույն զույգ» մրցանակը «Ով ես դու․ Դպրոց 2015» դորամայի համար[38]։
2015 թվականին Յուկ Սոն Ջեն մասնակցել է "King of Mask Singer" (Դիմակավոր երգիչների արքա) մրցակցային երաժշտական հաղորդմանը, որտեղ նա ելույթ էր ունենում "Tired Bumblebee" կեղծանվան տակ, և դրական արձագանքներ էր ստանում իր կատարումների համար[39][40]։
Վերնագիր | Տարի | Ալբոմ | Անդամ(ներ) |
---|---|---|---|
"Curious" | 2014 | 9+ տարիքի տղաներ OST Մաս 4 | Սըլգի և Սոն Ջե |
"Love song" | 2015 | Դպրոց 2015 OST Մաս 8 | Սոն Ջե |
Տարի | ՀԸ | Վերնագիր | Դեր |
---|---|---|---|
2014-2015 | ![]() |
Real Men | անձնակազմի անդամ 77-88 դրվագներում[41] |
2014-2015 | ![]() |
A Song For You Season 3 | MC Host[42] |
2015 | ![]() |
Invisible Man | անձնակազմի անդամ[43] |
2015 | ![]() |
We Got Married | Ջոյի հետ (Red Velvet)[44] |
Տարի | ՀԸ | Վերնագիր | Դեր |
---|---|---|---|
2013 | Mnet | Մոնսթար | Առնոլդ |
2013 | ![]() |
Ժառանգները | իր դերը |
2013 | tVN | Պատասխան 1994 | Սուկսուկի |
2014 | tvN | 9+ տարիքի տղաներ | Կան Մին Գու |
2015 | KBS 2TV | Ով ես դու․ Դպրոց 2015 | Գոն Տե Կվան |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուկ Սոն Ջե» հոդվածին։ |
|