Յուղասունկ մայրու

Յուղասունկ մայրու
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Boletaceae
Տեսակ Յուղասունկ մայրու
Լատիներեն անվանում
Suillus punctipes


Յուղասունկ մայրու (լատին․՝ Suillus punctipes), Boletaceae ընտանիքին պատկանող սունկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելի, միկոռիզա գոյացնող սունկ է, որի 9-12 սմ տրամագծով, դեղնագորշավուն, լորձային, բարձիկաձև գլխարկը սկզբում ուռուցիկ է, հետո՝ տափակ, երիտասարդ պտղամարմինների մոտ ծալված եզրերով։ Հասունանալուց հետո եզրերը բլթակավոր են։ Պտղամիսը դեղնաձիթապտղավարդագույն է։ Դեղնաձիթապտղագորշավուն խողովակները երիտասարդ պտղամարմինների մոտ նեղ են, հասունանալիս ունեն մինչև 2 մմ լայնություն։ Վերևում դեղին, անգույն գորտնուկներով ոտիկը հիմքային մասում կեղտոտ վարդագույն թաղիքե միցելիումով է, 6-8 x 1-2,5 սմ։ Սպորափոշին դեղնավուն է, էլիպսաձև, հարթ սպորները՝ 10 x 3,5 մկմ[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ քաղաք Երևան, Նորքի անտառ[1]։

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, 1000 մ բարձրությունում, հողի վրա, փշատերև անտառում, օգոստոս ամսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուղասունկ մայրու» հոդվածին։