|
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
|
Յուն Շի Յուն (հանգըլ՝ 윤시윤, ի ծնե՝ Յուն Դոնգ Գու, սեպտեմբերի 26, 1986(1986-09-26), Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հայտնի է դարձել «Թխելու վարպետը, Կիմ Տակգու» (հանգըլ՝ 제빵왕 김탁구), «Իմ հարևանը գեղեցիկ տղա է» (հանգըլ՝ 이웃집 꽃미남) դորամաներում խաղացած գլխավոր դերերով։
Ծննդյան անունը Յուն Դոնգ Գու է (հանգըլ՝ 윤동구)։ Յուն Շի Յուն անունը նա սկսել է օգտագործել գործակալության առաջարկությամբ՝ Սունչոնի քոլեջներից մեկը ընդունվելուց հետո։
Ընտանիքի միակ երեխան է։ Փոքր ժամանակ դաստիարակվել է պապիկի և տատիկի կողմից։ Երբ նրա հասակակիցները գնում էին մանկապարտեզ և սովորում անգլերեն, Յունը գնում էր սոդանգ՝ կոնֆուցիական ավանդական դպրոց և սովորում էր չինական վարքագիծ[1]։ Յունի յուրօրինակ մանկությունը ներկայացված էր «Բոբիկ ընկերները» շոուում՝ որպես «Պապիկիս հեծանիվը» երգ[2][3]։ Այնուհետև նա ընդունվել է Գյոնգիի համալսարանի Ընդհանուր արվեստի ֆակուլտետը։