Յունիստրիմ | |
---|---|
Տեսակ | բանկ |
Հիմնադրված է | 2006 |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | բանկ |
Կայք | unistream.ru(ռուս.) |
Յունիստրիմ, ( ռուս.՝ ЮНИСТРИМ), երբեմն գրվում է UNISTREAM Bank, միջազգային դրամական փոխանցումների ընկերություն և բանկ, որը գտնվում է Ռուսաստանում[1][2][3]։ Ծառայությունն ի սկզբանե եղել է Յունիստրում Բանկի բաժինը, սակայն 2006 թվականին դարձել է առանձին ընկերություն՝ իր բանկային գործունեության լիցենզիայով:.
Unistream-ը գործում է ավելի քան 100 երկրների 335,000 տեղամասերում[4]։
Յունիստրիմ համակարգը սկսել է գործել որպես Յունիստրում Բանկի բաժին 2001թվականից։ Համակարգը մտել է շուկա՝ առաջարկելով 1% սակագներ[5]։
2005 թվականին Յունիստրում Բանկի ղեկավարությունը որոշում է կայացրել համակարգը վերածել առանձին բիզնեսի։ 2006 թվականի մայիսի 31-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «ԿԲ Յունիստրիմ» ԲԲԸ-ն թիվ 3467-ով, իսկ 2006 թվականի օգոստոսի 16-ին «Յունիստրիմ» ԿԲ ԲԲԸ-ին տրամադրել է բանկային գործունեության լիցենզիա։
2006 թվականի նոյեմբերին բրիտանական Aurora Russia Limited ընկերության բաժնետոմսերի 26%-ը վաճառվեց. Այս գործարքը 20 մլն դոլարի ներհոսք ապահովեց և արտասահմանյան ընկերությանը դարձրեց բիզնեսում համաներդրող[6]։
Յունիստրիմ համակարգը հանդիսանում է Ազգային վճարումների խորհրդի համահիմնադիրը, որը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի և ARB-ի հովանու ներքո։
2013 թվականի արդյունքներով Unistream-ը ճանաչվել է «Լավագույն դրամական փոխանցումների համակարգ Արևելյան Եվրոպայում» International Finance ամսագրի կողմիցիսկ 2012 թվականին՝ IAMTN (Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային ասոցիացիա) և Global Banking & Finance Review Awards-ի դափնեկիր։
«Expert RA» վարկանիշային գործակալությունը 2015 թվականի փետրվարին հաստատել է «ԿԲ Յունիստրիմ» ԲԸ-ի վարկային վարկանիշը ազգային մասշտաբով A+ մակարդակի «Վարկունակության շատ բարձր մակարդակ», կանխատեսումը «կայուն է», երկրորդ ենթամակարդակ, երկրորդ ենթամակարդակ, ինչպես նաև շնորհել է միջազգային սանդղակով վարկանիշ «BBB»- «Երկարաժամկետ վարկունակության չափավոր բարձր մակարդակ», հեռանկար՝ «կայուն»։
2015 թվականի վերջին Unistream-ը սեփական կայքում գործարկել է բանկային քարտերից առցանց փոխանցումների ծառայություն։
2016 թվականի հոկտեմբերին Ուկրաինան արգելեց Unistream-ի և ռուսական բոլոր վճարային համակարգերի գործունեությունը որպես իր պատժամիջոցային քաղաքականության մի մաս՝ ընդդեմ Ռուսաստանի ռազմական միջամտության[7]։
2016 թվականից Unistream-ը համագործակցում է Moneyto Ltd դրամական փոխանցումների ցանցի հետ[8], որը Եվրամիությունում ձեռք է բերել Unistream Money Transfer ապրանքանիշի օգտագործման իրավունքներ[9]։