Յուրե Ռոբիչ

Յուրե Ռոբիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Սլովենիա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 10, 1965(1965-04-10)[1]
Ծննդավայր՝Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 24, 2010(2010-09-24)[2] (45 տարեկան)
Մահվան վայր՝Plavški Rovt, Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա

Յուրե Ռոբիչ (սլովեներեն՝ Jure Robič, Slovenian:ˈjuːˌrɛ ˈrobɪtʃ. ապրիլի 10, 1965(1965-04-10)[1], Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա - սեպտեմբերի 24, 2010(2010-09-24)[2], Plavški Rovt, Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա[3]), սլովենիացի հեծանվորդ, ով համբավվել է հատկապես «Մրցարշավ Ամերիկայով» մրցումներում տարած հաղթանակներով։ Մահացել է երիտասարդ հասակում՝ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Սլովենիայի Եսենիցե քաղաքի մերձակա լեռնային անտառի նեղ ճանապարհին դիմացից եկող մի ավտոմեքենայի հեծանիվով բախվելու հետևանքով ստացած վնասվածքներից[3][4]։

Ռոբիչը «Մրցարշավ Ամերիկայով» մրցումներում հաղթել է հինգ անգամ՝ 2004, 2005, 2007, 2008 և 2010 թվականներին[5]. դա այն ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։ 2009 թվականին զրկվել է տիտղոսից միտումնավոր անարդար մրցավարության պատճառով[6]։

2004 թվականի սեպտեմբերի 19-ին նա 24-ժամյա խճուղային հեծանվավազքի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ առանց դադար առնելու անցնելով 834,77կիլոմետր[7]։ 2005 թվականին էլ ճանաչվել է Le Tour Direct մրցարշավի հաղթող՝ 7 օր 19 ժամ 40 րոպեում անցնելով 4.023 կիլոմետր[8]։ Ռոբիչը DOS-Ras Race Across Slovenia հեծանվավազքի քառակի, Tour Direct-ի կրկնակի և 2010 թվականին անցկացված Tortour-ի հաղթող է[9]։ Հաղթանակներ է տարել նաև Maraton Franja, Juriš na Vršič մրցարշավներում։ 1988-1994 թվականներին եղել է խճուղային հեծանվավազքի Սլովենիայի չեմպիոնը, հայրենի երկրի հավաքականի կազմում հաջողությամբ մասնակցել միջազգային մրցումների։ Նա ընդհանուր առմամբ հաղթել է հարյուրից ավելի մրցարշավներում, առնվազն 150 անգամ բարձրացել պատվո պատվանդանին։

Ռոբիչը գերազանց արդյունքներ է ցուցաբերել հատկապես մարզիկներից առանձնակի մեծ տոկունություն պահանջող մրցարշավներում[10]։ Այսպես. 2004 թվականին՝ ութ օր շարունակված «Մրցարշավ Ամերիկայով» մրցումների ժամանակ ընդհանուր առմամբ քնել է ընդամենը ութ ժամ, անցել 2.958,5 կիլոմետր։

Մարզական առանձնահատուկ նվաճումների համար նա հռչակվել է աշխարհի «Տարվա մարզիկ», Սլովենիայի «Տարվա մարզիկ»՝ արժանանալով համապատասխան մրցանակների։ Մրցանակներ է ստացել նաև արդար մրցակցության և սպորտում հանդուժողականություն ցուցաբերելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.obrazislovenskihpokrajin.si/oseba/robic-jure/
  2. 2,0 2,1 2,2 http://velonews.competitor.com/2010/09/news/raam-winner-jure-robic-dies-in-traffic-accident_142872
  3. 3,0 3,1 RTV Slovenija – Na gozdni cesti nad Jesenicami umrl kolesar Jure Robič (In Slovenian. Google translation.)
  4. September 2010, Cycling News 24. «Jure Robic killed in accident». cyclingnews.com.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  6. «Wyss Wins RAAM, Robic Drops Out! | UltraRob's Adventures».
  7. «www.cyclingnews.com - the world centre of cycling». autobus.cyclingnews.com.
  8. «Le Tour Direct 2005». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Daniel Coyle (2006 թ․ փետրվարի 5). «That Which Does Not Kill Me Makes Me Stranger». New York Times.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրե Ռոբիչ» հոդվածին։