Յուրի Դուդ Ю́рий Алекса́ндрович Дудь | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Պոտսդամ, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, վիդեոբլոգեր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | yurydud.ru |
Yury Dud Վիքիպահեստում |
Յուրի Ալեքսանդրովիչ Դուդ (ռուս.՝ Юрий Александрович Дудь, հոկտեմբերի 11, 1986, Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), ռուս սպորտային լրագրող, հաղորդավար և վիդեոբլոգեր։ Sports.ru-ի գլխավոր խմբագիր։
Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 11-ին Պոտսդամում (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն)[1]։ Ռուսաստանում բնակվում է 1990 թվականից[2]։ 2008 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ապրում է Մոսկվայում։
11 տարեկանում գրել է փոքրիկ հոդվածներ «Յունոշեսկայա գազետա» թերթի համար։ 13 տարեկանում պրակտիկա է անցել «Սեգոդնյա» թերթում։ 14 տարեկանում որպես արտահաստիքային թղթակից աշխատել է «Իզվեստիա» թերթում։ 2003 թվականին, 16 տարեկանում դարձել է թերթի հաստիքային աշխատակից։ 2007 թվականին աշխատել է «PROспорт» ամսագրում[3]։ 2011 թվականինց Sport.ru-ի գլխավոր խմբագիրն է։
Վարել է «Россия-2» հեռուստաալիքով հեռարձակվող «Գլխով հարված»[4] և «Матч ТВ»-ի եթերում հեռարձակվող «Խաղի պաշտամունքը» ծրագրերը[5]։
2011 թվականին եղել է «ՆՏՎ Պլյուս» սպորտային խմբագրության հատուկ թղթակից և մեկնաբան, ինչպես նաև Սիտի ՖՄ ռադիոկայանի առավոտյան շոուի հաղորդավար։
Ունի «вДудь» անվամբ ՅուԹյուբյան ալիք, որտեղ հարցազրույցներ է վերցնում մշակույթի, հեռուստատեսության, բիզնեսի, ինտերնետի և քաղաքականության հայտնի գորիչների հետ[6][7]։
GQ ամսագրի «2016 թվականի տարվա մարդ» մրցանակի «Հեռուստաստեսության դեմք» անվանակարգի հաղթող[8]։ GQ ամսագրի «2017 տարվա մարդ» մրցանակի «Էկրանի դեմք» անվանակարգի խաղթող[9]։
2017 թվականի մայիսին նկարահանվել է իր դերով Վասյա Օբլոմովի «Нести херню» երգի տեսահոլովակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Դուդ» հոդվածին։ |
|