Յուրի Գրիգորիի Խաչատուրով (մայիսի 1, 1952(1952-05-01), Թեթրի Ծղարո, Վրաստան), ՀՀ ռազմական գործիչ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար[1]։
- 1969 թ. - ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը։
- 1974 թ. - գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։
- 1982 թ. օգոստոսից մինչև 1985 թ. հունիսը - Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։
- 1974 թ. նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին։
- 1976-1982 թթ. Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ։
- 1985-1987 թթ. - Բելառուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին։
- 1987 թ. - 1989 թ. փետրվար - ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։
- 1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին։
- 1992 թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։
- 1992 թ. սեպտեմբերից - ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
- Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները։ Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները։
- 2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
- 2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
- 2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
- 2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը[4]։
- 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
- 2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար[5]։
- 1995 թ. - գեներալ-մայոր,
- 2000 թ. - գեներալ-լեյտենանտ,
- 2008 թ. ապրիլի 15-ին - գեներալ-գնդապետ[6]։
- Երկու «Կարմիր Աստղ» շքանշան,
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան,
- Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան,
Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է հետևյալ պարգևներով.
- Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
- «Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013)[7],
- ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով,
- «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
- «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
Պարգևատրվել է նաև
- ՀՀ վարչապետի հուշամեդալով,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար»,
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով։
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Նախորդող Սեյրան Օհանյան
|
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Յուրի Խաչատուրով 15 ապրիլի 2008 թ. - 31 հունվարի 2009 թ.
|
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
|
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով 31 հունվարի 2009 թ. - 3 հոկտեմբերի 2016 թ.
|
Հաջորդող Մովսես Հակոբյան
|
Նախորդող Արմեն Գևորգյան
|
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրով 3 հոկտեմբերի 2016 թ. - 2 մայիսի 2017 թ.
|
Հաջորդող
|
Նախորդող Նիկոլայ Բորդյուժա
|
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով 2 մայիսի 2017 թ. - 2 նոյեմբերի 2018 թ
|
Հաջորդող Վալերի Սեմերիկով ժ/պ
|
Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարներ |
---|
| |
|
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները |
---|
| |
|