Յուրի Պատրիկեև

Յուրի Պատրիկեև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Kirovo-Chepetsk, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝187 սանտիմետր[2]
Քաշ՝122 կիլոգրամ[2]

Յուրի Նիկոլաևիչ Պատրիկեև (ռուս.՝ Юрий Николаевич Патрикеев, սեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1], Kirovo-Chepetsk, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ և ռուս ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2005), Եվրոպայի քառակի չեմպիոն (2002, 2004, 2008, 2009), աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր (2002, 2007, 2010), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (2008)։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Պարտիկեևը հունահռոմեկան ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել Կիրովո Չեպեցկում, Պավել Վերտունովի մոտ։ 1996 թվականին ընդունվել է Կուբանի ֆիզկուլտուրայի պետական համալսարան, տեղափոխվել Կրասնոդար, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Իգոր Իվանովի մոտ։ 2000-2005 թվականներին մտել է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմի մեջ։ 2002 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության մրցանակակաիր։

2004 թվականին Եվրոպայի առաջնությունում տարած երկրորդ հաղթանակից հետո Պատրիկեևը Ռուսաստանի առաջնության եզրափակչում պարտվեց Հասան Բարոևին և Աթենքի Օլիմպիական խաղերին չընդգրկվեց Ռուսաստանի հավաքականի մեջ։ Մարզչական շտաբի այս որոշումը նա համարեց անարդար, քանի որ Հասան Բարոևը երկար ժամանակ ազատված էր միջազգային մրցաշարերի մասնակցությունից և ուներ հնարավորություն անցկացնելու նպատակասլաց պատրաստություն Ռուսաստանի առաջնությանը։ Սրա արդյունքում Պատրիկեևի և Ռուսաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գենադի Սապունովի միջև առաջացավ վիճաբանություն, ու Պատրիկեևը որոշեց ռուսական քաղաքացիությունը փոխարինել հայկականով։ Արդյունքում Յուրին շարունակեց ապրել և մարզվել Կրասնոդարում, բայց սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

2007 թվականին՝ Բաքույի աշխարհի առաջնությանը դարձավ մրցանակակիր, իսկ 2008 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն և Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին նա չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոսկվայի աշխարհի առաջնությանը դարձավ արծաթե մեդալակիր։ Լոնդոնի Օլիմպիական խաղերին առաջին շրջանում հաղթեց Հասան Բարոևին, միայն թե 1/8-րդ եզրափակչում պարտվեց իրանցի Բաշիր Բաբաժանզադին և դուրս մնաց մեդալների համար պայքարից։

2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]