Նա գեղեցկուհի էր 그녀는 예뻤다 (ko) | |
---|---|
Ժանր | սիրային կատակերգություն |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Հան Հե |
Գլխավոր դերերում | Հվանգ Ջունգ Ըմ Փակ Սո Ջուն Գո Ջուն Հի Չոի Սիվոն |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | սեպտեմբերի 16, 2015-ից նոյեմբերի 11, 2015-ը |
Հեռուստաալիք | MBC TV |
Նախորդ | գիտնական, ով զբոսնում է գիշերը |
Հաջորդ | քաղցր, վայրի ընտանիք |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Նա գեղեցկուհի էր (հանգըլ՝ 그녀는 예뻤다, ԿՆՌ՝ Geunyeoneun Yeppeodda), 2015 թվականի հարավկորեական դորամա (հեռուստասերիալ)։ Գլխավոր դերերը մարմնավորել են Հվանգ Ջունգ Ըմը, Փակ Սո Ջունը, Գո Ջուն Հին և Չոի Սիվոնը[1][2][3][4][5][6][7][8][9][10]։ Հեռարձակվել է MBC հեռուստաընկերության եթերում, 2015 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 11-ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին[11][12][13][14][15]։
Հեռուստասերիալը միավորել է Հվանգ Ջունգ Ըմին և Փակ Սո Ջունին, որոնք նախկինում միասին խաղացել էին «Սպանիր ինձ, բուժիր ինձ» հեռուստասերիալում[16], և Հվանգ Ջունգ Ըմին և Գո Ջուն Հիին, որոնք դերակատարել էին «Կարող ես լսել իմ սրտին» դորամայում[17]։
Մանուկ ժամանակ Կիմ Հե Ջինը աներևակայելի գեղեցկիկ և նուրբ աղջնակ էր։ Ծնողները նյութապես ապահովված էին և Հե Ջինի կյանքը անհոգ էր և երջանիկ։ Բայց դեռահասական տարիքում նրա արտաքին տեսքը կտրուկ փոխվում է, դրան էլ գումարած՝ բարեկեցիկ ընտանիքը սկսում է կարիքներ ունենալ։ Ուսումն ավարտելուց հետո Հե Ջինը ապաստանում է ընկերուհուն, և նա ստիպված պետք էր կողմնակի եկամուտ ունենար։
Մի օր նրան գտնում է մանկության ընկերը՝ Սոն Ջունը, որի ծնողները նրան վաղուց երկրից հեռացրել էին։ Դառնալով չափահաս, տղան վերադառնում է Կորեա և առաջին գործով ցանկանում է հանդիպել Հե Ջինի հետ։ Բայց, վախենալով, Հեջինը հանդիպման է ուղարկում իր լավագույն ընկերուհուն։ Նա հույս ուներ, որ դրանով ամեն ինչ կավարտվեր, բայց սխալվում էր։
Այն բանից հետո, երբ հոր հրատարակչական ընկերությունը փակվեց, իսկ նա անձամբ ժառանգեց հոր արտաքին տգեղության գենը, հաջողությունը վերջնականապես երես թեքեց նրա ընտանիքից։
Աշխատանքի փնտրտուքի ժամանակ նա կրկին հանդիպում է մանկության նախկին ընկերոջը և առաջին սիրուն՝ Ջի Սոն Ջունին, որը շուտով դառնում է նրա ղեկավարը և լավագույն ընկերուհու ընկերը։ Արդյունքում նրա լարված կյանքը գլխիվայր շուռ է գալիս։
Իսկական եռանկյուն է, խելացի, խարիզմատիկ, միշտ թողնում է դրական տպավորություն։ Բայց այդ վստահության տակ թաքնված է տարօրինակություններով լեցուն երիտասարդ։
Մանուկ ժամանակ լինելով ճարպոտ, թմբլիկ երեխա, նա կարողացել է անճանաչելիորեն փոխվել։ Նոր ձեռք բերված գրավիչ տեսքը և արտասահմանում ստացած կրթությունը նրան թույլ են տվել հասնելու աննախադեպ հաջողության ինչպես կարիերայում, այնպես էլ կանանց շրջանում։
Կյանքը խաղ է, ուրեմն անցկացրու այն պոզիտիվ։ Կարծես այսպիսի կարգախոս ունի շրջապատողների համար մի քիչ խենթ երևացող խմբագիր Կիմը։
Նա իր գործի պրոֆեսիոնալ է, հստակ գիտի, թե ինչպես կարելի է իրավիճակն ուղղել իր օգտին։ Մարդկանց հետ շփվելիս միշտ պարզ է և երբեք չի թողնում, որ զգացմունքները գերիշխող դառնան։
Շնորհիվ իր գրավիչ տեսքի, ոճի բացառիկ զգացման և նրբության՝ նա պարբերաբար դառնում է շրջապատող տղամարդկանց ուշադրության օբյեկտը։ Կյանքում հեշտ է արտահայտում զգացմունքները և փորձում է խուսափել դժվարին իրավիճակներում հայտնվելուց։
Ծնողների հանկարծակի ամուսնալուծությունից հետո նա չի ցանկանում է ապրել հոր և խորթ մոր հետ, և առաջարկում է ապրել ընկերուհու հետ։ Սոնջ Ջունի նկատմամբ բռնկված զգացմունքները սպառնում են ոչնչացնել ընկերուհու հետ հարաբերությունները։
Նշում. Կապույտ - Ամենացածր դիտողականությամբ դրվագ; Կարմիր - Ամենաբարձր դիտողականությամբ դրվագ։
Դրվագ # | Բնօրինակով հեռարձակված
ամսաթիվ |
Դիտողների միջին քանակ | ||||
---|---|---|---|---|---|---|
TNmS վարկանիշ[22] | AGB Nielsen[23] | Համացանցային վիճակագրություն | ||||
Ըստ ընդհանուր տարածքի | Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան | Ըստ ընդհանուր տարածքի | Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան | |||
1 | սեպտեմբերի 16, 2015 | 4.9% | 5.8% | 4.8% | 5.0% | 18.1% |
2 | սեպտեմբերի 17, 2015 | 7.1% | 8.1% | 7.2% | 7.8% | 25.1% |
3 | սեպտեմբերի 23, 2015 | 8.0% | 9.1% | 8.5% | 9.4% | 30.9% |
4 | սեպտեմբերի 24, 2015 | 7.8% | 8.8% | 9.9% | 9.9% | 32.5% |
5 | սեպտեմբերի 30, 2015[24] | 9.0% | 10.8% | 10.7% | 11.9% | 40.6% |
6 | հոկտեմբերի 1, 2015 | 8.4% | 10.4% | 10.2% | 11.3% | 40.2% |
7 | հոկտեմբերի 7, 2015 | 11.8% | 13.7% | 13.1% | 14.2% | 47.0% |
8 | հոկտեմբերի 8, 2015 | 13.2% | 15.4% | 14.5% | 16.3% | 49.6% |
9 | հոկտեմբերի 15, 2015[25] | 16.2% | 19.1% | 16.7% | 17.9% | 59.4% |
10 | հոկտեմբերի 21, 2015[26] | 15.3% | 17.4% | 17.3% | 19.7% | 59.6% |
11 | հոկտեմբերի 22, 2015 | 17.2% | 19.7% | 17.7% | 19.2% | 59.8% |
12 | հոկտեմբերի 28, 2015 | 15.5% | 17.8% | 16.5% | 17.9% | 58.6% |
13 | հոկտեմբերի 29, 2015 | 15.0% | 17.5% | 18.0% | 19.8% | 56.0% |
14 | նոյեմբերի 4, 2015 | 15.3% | 17.4% | 15.9% | 17.8% | 58.0% |
15 | նոյեմբերի 5, 2015 | 15.0% | 17.8% | 16.9% | 18.7% | 52.8% |
16 | նոյեմբերի 11, 2015 | 15.0% | 17.7% | 15.9% | 17.7% | Չկա տվյալ[27] |
Average | 12.17% | 14.16% | 13.36% | 14.66% | - |
# | Անվանում | Artist | Տևողություն |
---|---|---|---|
1. | «쿵쿵쿵» (Thumping) | Կիմ Մին Սընգ | 3:25 |
2. | «가끔» (Sometimes) | Զիա | 3:56 |
3. | «한 걸음 더» (One More Step) | Կի Հյոն | 3:25 |
4. | «모르나봐» (You Don't Know Me) | Սոյու, Սու եղբայրներ | 3:20 |
5. | «너뿐이야» (You're the Only One) | Չոի Սիվոն | 4:18 |
6. | «먼 길» (A Long Way) | Փակ Սո Ջուն | 4:12 |
7. | «(They Long to Be) Close to You» | The Carpenters | 3:41 |
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | APAN 4-րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, Մինիսերիալների դերասան | Փակ Սո Ջուն | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հվանգ Սոկ Ջոնգ | Առաջադրված | ||
Grimae մրցանակաբաշխություն | Դորամայում գերազանդության մրցանակ | Լի Ջին Սոկ, Ռո Հյոնգ Սիկ | Հաղթանակ | |
Լավագույն լուսաբանման տնօրեն մրցանակ | Կիմ Յոնգ Սամ | Հաղթանակ | ||
MBC դրամայի 2015 մրցանակաբաշխություն | Grand Prize (Դեսանգ) | Հվանգ Ջոնգ Ըմ | Առաջադրված | |
Տարվա դրամա | «Նա գեղեցկուհի էր» | Առաջադրված | ||
PD Choice մրցանակ | Հվանգ Ջոնգ Ըմ | Հաղթանակ | ||
Գերազանցության մրցանակ, Մինիսերիալների դերասանուհի | Հվանգ Ջոնգ Ըմ | Հաղթանակ | ||
Գերազանցության մրցանակ, Մինիսերիալների դերասան | Փակ Սո Ջուն | Հաղթանակ | ||
Չոի Սիվոն | Առաջադրված | |||
Գերազանցության մրցանակ, Մինիսերիալների դերասանուհի | Գո Ջուն Հի | Առաջադրված | ||
Top 10 Stars | Հվանգ Ջոնգ Ըմ | Հաղթանակ | ||
Փակ Սո Ջուն | Հաղթանակ | |||
Մինիսերիալներում երկրորդական պլանի լավագույն դերասան | Ան Սե Հա | Առաջադրված | ||
Մինիսերիալներում երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Հվանգ Սոկ Ջոնգ | Հաղթանակ | ||
Շին Դոնգ Մի | Առաջադրված | |||
Մինիսերիալների լավագույն նոր դերասան | Փակ Յու Հվան | Առաջադրված | ||
Մինիսերիալների լավագույն նոր դերասանուհի | Շին Հյո Սոն | Առաջադրված | ||
Լավագույն երիտասարդ դերասան | Յանգ Հան Յոլ | Հաղթանակ | ||
Հայտնիության մրցանակ, դերասան | Փակ Սո Ջուն | Հաղթանակ | ||
Չոի Սիվոն | Առաջադրված | |||
Հայտնիության մրցանակ, դերասանուհի | Հվանգ Ջոնգ Ըմ | Հաղթանակ | ||
Գո Ջուն Հի | Առաջադրված | |||
Լավագույն զույգի մրցանակ | Փակ Սո Ջուն և Հվանգ Ջոնգ Ըմ | Առաջադրված | ||
Տարվա սցենարի հեղինակ | Ջո Սոնգ Հի | Հաղթանակ |
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն); More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն); More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
|