Նաբոնիդի ժամանակագրություն

Նաբոնիդի ժամանակագրություն

Նաբոնիդի ժամանակագրություն, հին բաբելոնյան տեքստ, բաբելոնյան ժամանակագրության մի հատված` գրված կավե սալիկների վրա սեպագրով Հիմնականում խոսքը վերաբերում է Նաբոդինի` Նոր Բաբելոնի կայսրության վերջին կայսեր կառավարման ժամանակաշրջանի մասին։ Ներառում է Կյուրոս Բ Մեծի կողմից Բաբելոնի նվաճումը և Կյուրոս Մեծի որդի Կամբյուսես II-ի կառավարումը` ներառյալ` մ.թ.ա. 556-539 թվականները։ Այն պարունակում հազվագյուտ տեղեկություններ Կյուրոս Բ Մեծի իշխանության գալու մասին և այդ ժամակաշրջանի վերաբերյալ տեղեկույթի հիմնական աղբյուրն է[1]։ Ամելի Կյուրտը այն ներկայացնում է որպես Բաբելոնի անկման վերաբերյալ ամենահուսալի և ամենաիրական գրառում[2]։

Կարծում են, որ ժամանակագրությունը արտագրվել է Սելևկյանների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 4-1 դարեր), բայց նախնական տեքստը հավանաբար գրված է եղել 6-րդ դարում կամ 5-րդ դարի սկզբին[3]։

Նաբոնիդի ժամանակագրությունը Շամաշ-Շումուկինի ժամանակագրության հետ համեմատելիս նկատվում է, որ նույն ժամանակագիրն է պատասխանատու երկու ժամանակագրությունների համար[2]։

Սալիկների նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբոնիդի ժամանակագրությունը պահպանվում է կավե սալիկի վրա, որն այժմ գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Ինչպես բաբելոնյան այլ տարեգրություններում, այնտեղ ևս առանցքային իրադարձությունները թվագրված են տարի առ տարի։ Ներկայացված են թագավորների իշխանության գալը և մահը, գլխավոր ռազմական իրադարձությունները։ Այն հետևում է Բաբելոնի հետ անմիջական առնչություն ունեցող իրադարձությունների հաղորդման ստանդարտ սխեմային, որը գրառումը դարձնում է սահմանափակ, աղբյուրի արժեք ունեցող այդ շրջանի մասին եղած ավելի ընդարձակ պատմության համեմատությամբ[2]։ Սալիկը բավականաչափ մեծ է․ ունի 140 մմ լայնություն և 140 մմ երկարություն, բայց զգալիորեն վնասված է ներքևի մասում, իսկ ձախ կողմի մեծ մասը բացակայում է։ Սալիկը կազմված է յուրաքանչյուր կողմում երկու սյունից՝ ունենալով 300-400 տող, ինչ վերաբերում է մնացածին, հատվածաբար է, և 75 տողից մի քիչ պակասը անթեռնելի է[1]։ Բացակայող մասերը մեծ մասամբ առաջին և չորրորդ սյուներից են, նաև ներքևի մասի երկրորդից և վերևի մասի երրորդից։ Երևում է, որ սալիկի ներքևի մասը մեծ չափով վնասված է[4]։

Չնայած գրառումը համապատասխանում է ստանդարտին, սակայն կրկնօրինակը կատարյալ չէ, քանի որ գրառողը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք ակներև են տեքստում[5]։

Աղյուսակի՝ մինչև Բրիտանական թանգարանում հայտնվելը (1879) նախկին գտնվելու տեղն անհայտ է եղել, և ենթադրվում է, որ այն բերվել է Բաբելոնի ավերակներից։ Հավանաբար, այն Բաբելոնի աքեմենյան կառավարողների տարեգրությունների պաշտոնական հավաքածուի մասն է կազմում[6]։

Տեքստը ժամանակին հայտնի էր «Նաբոնիդի տարեգրություն» անունով և հրատարակվել է Սըր Հենրի Ռեվլինսոնի կողմից բրիտանական Athenaeum ամսագրում 1880 թվականի փետրվարի 14-ին անգլերեն առաջին թարգմանությամբ, իսկ թարգմանությունը հրատարակվել է երկու տարի անց պրոֆեսոր Թ․ Գ․ Փինչիսի կողմից (1882)[5]։ Այն թարգմանվել է նաև մի շարք գիտնակաների կողմից։ Օրինակ, հրատարակել են ասուրագետ Սիդնեյ Սմիթը[5], Ա. Լեո Օփենհեյմը[7], Ալբերտ Կիրկ Գրեյսոնը[4], Ջին-Ջասքյու Գլասները [8] և Ամելիե Կյուրտը[9]։

Ժամանակագրության տեքստը սկսվում է Նաբոնիդի գահակալությամբ` մ.թ.ա. 556 թվականով։ Չնայած տեքստի սկզբնամասը վատ է պահպանված, սակայն դրա ոչ մի հատվածը վնասված չէ։ Այն հիշատակում է Նաբոնիդի արշավանքները ընդեմ Հյում անվամբ վայրի դեմ, իսկ Արևմուտքում`անանուն բնակավայրի դեմ (ArabiaԿյուրոսի մուտքը Եկբատան` Աստիագեսի մայրաքաղաքը, թվագրված է Նաբոնիդի գահակալման վեցերորդ տարում։ Ժամանակագրությունում նշվում է Նաբոնիդի դուրս քշվելը արաբական Թեմա օազիսից (նշված է որպես Թեյման իվրիտերեն Մեռյալ ծով, 4Q242 հատվածում` հայտնի որպես Նաբոնիդի վկայություն (թվագրված մ.թ.ա. 150 թվականով)[10][11] և կործանումը, որը կոչվում է Ասուրական նոր տարի` Ակիտուի տոնակատարություն տաս տարվա շրջանի համար։ Թագավորը տասը տարի անցկացնում է Արավիայում և թողնում Բաբելոնը, որը կառավարում է նրա որդի Բե-շար-Ուսուրը (Բալտասարը Դանիելի գրքից Հին Կտակարանում)։ Քաղաքը յոթ տարի միտումնավոր կերպով դատարկ էր։ Երևում է` գրիչի համար այդ տարի չի եղել գրառման համար նշանակալի իրադարձություն։ Կյուրոսի մյուս արշավանքի մասին գրի է առնվել իններորդ տարում` հավանաբար ներկայացնելով նրա հարձակումը Լիդիայի վրա և Սարդիսի նվաճումը։

Մնացած տեքստի մեծ մասը հատվածաբար է պահպանված։ Այդ հատվածի մեծ մասում նկարագրված են Նաբոնիդի` որպես թագավորի 17-րդ և վերջին տարվա կառավարման ժամանակ եղած իրադարձությունները, երբ Կյուրոսը արշավում է Բաբելոն և նվաճում այն։ Կա գրառում Ակիտուի տոնակատարությունից, որը վկայում է, որ Նաբոնիդը վերադարձել է Բաբելոն։ Ժամանակագրությունում չի պահպանվել տեղեկություն այն մասին, թե ինչու է Կյուրոսը որոշել այդ ժամանակ նվաճել Բաբելոնը, բայց գրված է, որ աստվածները տարբեր վայրերից ժամանել են Բաբելեոն, ակնհայտ է, որ Բաբելոնը նվաճելուց առաջ այստեղ են ուղարկվել պաշտամունքային արձանների հավաքածուն, հավանաբար որպեսզի թույլ չտան պարսիկներին տանելու աստվածային կուռքերին։ Տրված է Օփիսի ճակատամարտի նկարագրությունը, որտեղ պարսիկները ջախջախում են Նաբոնիդի բանակը, ոչնչացնում նահանջող բաբելոնացիներին և ձեռք բերում մեծ ավար։ Պարսկական բանակը շարունակում է նվաճել Սիպարի քաղաքները, նաև Բաբելոնը առանց հակառակության[12]։

Կյուրոսը բնակիչների կողմից ուրախությամբ է ընդունվում, նշանակվում են տեղական նահանգապետեր։ Աստվածները, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Բաբելոն, Կյուրոսի հրամանով վերադարձվում են հարազատ քաղաքներ։ Տեքստի վնասված մասն ավարտվում է, հավանաբար Կյուրոսի կնոջ մահվան պատճառով եղած երկարատև սգով[13]) and a mention of Cambyses, the son of Cyrus. Only a few scattered words are legible in the remainder of the tablet.[14]։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբոնիդի ժամանակագրությունը կարծես բնութագրվում է իբրև խաղաղության քարոզի մաս որպես ծառայություն Կյուրոսին[15]։ Այն, հավանաբար, նաև Մարդուկի սրբազանության քարոզ է[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Oppenheim, A.L. "The Babylonian Evidence of Achaemenian Rule in Mesopotamia". In Gershevitch, Ilya (ed), The Cambridge History of Iran: Vol. 2 : The Median and Achaemenian periods, p. 535. Cambridge University Press, 1993. 0-521-20091-1
  2. 2,0 2,1 2,2 Kuhrt, Amélie. "Babylonia from Cyrus to Xerxes", in The Cambridge Ancient History: Persia, Greece, and the Western Mediterranean, C. 525-479 B.C, pp. 112-138. Cambridge University Press, 1988. 0-521-22804-2
  3. Clyde E. Fant, Mitchell G. Reddish, Lost Treasures of the Bible: Understanding the Bible Through Archaeological Artifacts in World Museums, p. 228. Wm. B. Eerdmans Publishing, 2008. 0-8028-2881-7
  4. 4,0 4,1 Grayson, Albert Kirk. Assyrian and Babylonian Chronicles, p. 21. J.J. Augustin, 1975
  5. 5,0 5,1 5,2 Smith, Sidney. Babylonian Historical Texts Relating to the Capture and Downfall of Babylon, p. 98. Taylor & Francis, 1975 (reprint). 3-487-05615-1
  6. Prince, John Dyneley. A Critical Commentary on the Book of Daniel: Designed Especially for Students of the English Bible, p. 219. J. C. Hinrichs, 1899
  7. Oppenheim, A. Leo.Ancient Near Eastern Texts Relating to the Old Testament. Princeton, 1950
  8. Mesopotamian Chronicles. Society of Biblical Literature, 2004. 1-58983-090-3
  9. Kuhrt, Amelie. The Persian Empire: A Corpus of Sources of the Achaemenid Period. London: Routledge, 2007. 0-415-43628-1
  10. In the book "Dead Sea Scrolls Today" Teiman TYMN mentioned in Dead Sea Scrolls' fragment 4Q242 known as the testimony of Nabonidu [1]
  11. Jewish Literature of the Second Temple Period
  12. Briant, Pierre. From Cyrus to Alexander: A History of the Persian Empire, p. 41. Eisenbrauns, 2006. 978-1-57506-120-7
  13. Brosius, Maria. Women in Ancient Persia, 559-331 BC, pp. 26-27. Oxford University Press, 1998. 0-19-815255-8
  14. Grayson, A.K. Assyrian and Babylonian Chronicles, pp. 21-22, 104-111. Eisenbrauns, 2000. 1-57506-049-3
  15. Wiesehöfer, Josef (trans. Azodi, Azizeh). Ancient Persia: From 550 BC to 650 AD, p. 49. I.B.Tauris, 2001. 1-86064-675-1
  16. Bidmead, Julye. The Akitu Festival: Religious Continuity And Royal Legitimation In Mesopotamia, p. 132-137. Gorgias Press LLC, 2004. 1-59333-158-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]