Գյուղ | ||
---|---|---|
Նաբուր | ||
ադրբ.՝ Nabur | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Գոբուստանի շրջան | |
Համայնք | Gobustan District? | |
ԲԾՄ | 778 մետր | |
Խոսվող լեզուներ | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 3290 մարդ (2009) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նաբուր (ադրբ.՝ Nabur), գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գոբուստանի շրջանում։
Գտնվում է Կովկասյան լեռների ստորոտին, Շամախիից արևելք, իսկ Գոբուստան (Մարազա) շրջկենտրոնից դեպի հյուսիս[1]։
19-րդ դարի սկզբի տեղեկություններում հիշատակվում է Կոշունի մահալի Նաբուր գյուղը[2]։ 1846 թվականին կազմավորվել է Շամախիի նահանգը և այս բնակավայրը պատկանում էր նշված նահանգի Կոշունի մահալին[3]։ 1859 թվականի Շամախիի աղետալի երկրաշարժից հետո նահանգային հիմնարկները տեղափոխվեցին Բաքու, իսկ ինքը՝ նահանգը, վերանվանվեց Բաքվի նահանգ[4]։
Ըստ Բաքվի նահանգի Շամախի գավառի Կաբրիստանի բաժնի հարկադիր կատարող Ֆեդոր Դեմինսկու՝ Նաբուրը եղել է սուննի քոչվորների ճամբար, որի բնակիչները, ըստ ավանդության, եղել են իսլամ ընդունած հրեաներ[5]։
1930 թվականին կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Շամախիի շրջանը։ Նաբուր գյուղը ընդհատումներով ընդգրկվել է այս շրջանի մեջ, իսկ 1990 թվականից այն մտել է նորաստեղծ Գոբուստանի շրջանի կազմի մեջ։
1970-ական թվականներին Նաբուրը այս շրջանի համանուն գյուղական Խորհրդի (գյուղխորհուրդ) կենտրոնն էր[6]։
1921 թվականի ադրբեջանական գյուղատնտեսական մարդահամարի արդյունքներով Նաբուր բնակավայրում բնակվում էր 827 մարդ (210 տնտեսություն), հիմնականում՝ ադրբեջանցի թյուրքեր (կովկասյան թաթարներ), իսկ բնակչությունը կազմում էր 446 տղամարդ և 381 կին[7]։
Այս գյուղում է ծնվել ադրբեջանցի երգիչ, խանենդե (կատարող՝ մուղամով) Ալիմ Ղասիմովը[8]։ Նաբուրի հետ է կապված նաև Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավարներից մեկի՝ Աբդուլ Խալիկովի կյանքը[9]։
Նաբուրը Շիրվանի գորգագործության կենտրոններից է։ Այստեղ հնագույն ժամանակներից զարգացած է եղել գորգագործությունը (գորգի տեսակներից մեկը կոչվում է գյուղի անունով)[10]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)