Երկիր | Ճապոնիա |
---|---|
Կարգավիճակ | chōchō? |
Մտնում է | Տիյոդա |
Փոստային ինդեքսներ | 100-0014[1] |
Նագատա-տյո (ճապ.՝ 永田町, ながたちょう), Տոկիոյի թաղամասերից մեկը՝ տեղակայված Թիյոդա հատուկ շրջանում։ Տեղակայված է Կայսերական պալատից դեպի հարավ՝ Ուտիբորի և Սոտոբորի փողոցների միջև։ Ճապոնիայի քաղաքական կյանքի գլխավոր կենտրոնն է։ Մակերեսը մոտ 683 600 մ²[2]։ 2010 թվականին բնակչության թիվը կազմել է մոտ 388 000 մարդ[2] է։ Էդոյի ժամանակաշրջանի ընթացքում նրա նախնիներն ապրում էին այս շրջանում։ Մեյձիի հեղափոխությունից հետո՝ 1868 թվականին, նրանց մասնավոր տներն անցան կառավարական հսկողության ներքո և տրեցին զինված ուժերին[3]։
1936 թվականին Նագատա-տյոյում կառուցվեց Ճապոնիայի խորհրդարանի շենքը։ Այսպիսով թաղամասը վերածեց երկրի[4] կարևորագույն քաղաքական կենտրոնի։ Բացի խորհրդարանից՝ Նագատա-տյոյում նաև կառուցվեցին Ճապոնիայի վարչապետի նստավայրը, խորհրդարանի 2 պալատնեերի պատգամավորական տները, Ճապոնիայի ազգային խորհրդարանական գրադարանը, Ճապոնիայի նախարարների կաբինետի կառավարական շենքերը, ինչպես նաև և Խիե ձինձյան։ Արդարադատության նախարարության նախկին շենքը կառուցված էր կարմիր տուֆից և ներառվել է Ճապոնիայի մշակութային արժեքների ցանկի մեջ[3]։
Նագատա-տյոյով են անցնում Տոկիոյի մետրոյի հիմնական գծերը՝ Մարուոնոտին և Նամբոկուն։ Թաղամասի հյուսիսով և արևելքով է անցնում Տոկիոյի[3] ներքին շրջանաձև արագընթաց ավտոճանապարհը։ Նագատա-տյոյի ողջ տարածքը կանաչապատ է։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)