Նագլյա Ֆաթհի արաբ․՝ نجلاء فتحي | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Fayoum Light Railway, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասանուհի և պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Hamdi Qandil? և Seif Abol Naga? |
Ֆաթմա էլ-Զահրաա Հուեյն Ֆաթհի (մասրի՝ فاطمة الزهراء حسين فتحي, դեկտեմբերի 21, 1951, Fayoum Light Railway, Եգիպտոս)[1][2][3], առավել հայտնի է որպես Նագլյա Ֆաթհի, չերքեզական ծագմամբ եգիպտացի դերասանուհի[4][5][6]։ Դերասանական կարիերան սկսել է 1967 թվականից և հանդես է եկել ավելի քան 80 ֆիլմերում[7]։ Ստեղծել է ֆիլմ արտադրող ընկերություն, նկարահանել ֆիլմեր, այդ թվում՝ «Սուպերմարկետ» (1990 թ.) ֆիլմը[8]։ Մրցանակակիր դերասանուհին գրել է «Վաղը պետք է լուծեմ իմ վրեժը» (1980 թ.) ֆիլմի սցենարը[8]։
Նագլյա Ֆաթհին դերասանական կարիերան սկսել է եգիպտական թատրոնից 15 տարեկան հասակում, երբ Ալեքսանդրիայում լողափին ընկերների հետ հանգստանալիս նրան նկատեց ռեժիսոր Ադլի Էլ-Մուալիդը։ 1967 թվականին հեռացել է դպրոցից և զբաղվել դերասանական գործունեությամբ։ 1968 թվականին նկարահանվել է Բեյրութում թողարկված «Afrah» («Հրճվանք») ֆիլմում։ Ֆիլմի ռեժիսոր Ալի Բադրախանը վերապահումով մոտեցավ Ֆաթիհիին, սակայն համապրոդյուսեր Ռամսես Նագիպը Ֆաթհիի մեջ տեսավ պոտենցիալ ռոմանտիկ էկոնի։ 1970-ական թվականներին Ֆաթհին տարեկան նկարահանվել է 15 ֆիլմերում, հիմնականում սիրային դրամաներում։ Եգիպտական կինոյի բնագավառում նա երկրորդն էր դերասանուհի Ֆաթեն Համամայից հետո սիրային ֆիլմերում նկարահանվելու թվով։ 1980-ական թվականներին Ֆաթհին հեռացել է ռոմանտիկ դերերից և նկարահանվել ավելի բարդ դերերում՝ հանդես գալով սոցիալական և քաղաքական թեմաներում[7]։
«Ավտոտնակ» (1995 թ.) ֆիլմում միայնակ մորը մարմնավորած դերի համար արժանացել է մրցանակի[9], որտեղ նրա հերոսուհին մեկուսացած և աղքատ՝ իր հինգ երեխաների հետ ապրում էր ավտոտնակում, և առողջության վատթարացման պատճառով նա երեխաներից աստիճանաբար հրաժարվում է՝ տալով այլ ընտանիքների։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա և Ֆաթհին այն նկարագրում է իբրև իր խաղացած «ամենադժվար և ցավալի դերը»[7]։ Ըստ գրող Նագլա Էլ-Բազի՝ ֆիլմը կարողացավ բարձրացնել գերբնակեցման հիմնախնդիրը[10]։
Ֆաթհին երկու անգամ ամուսնացած է եղել, երկրորդ ամուսնուց դուստր ունի՝ Յասմինը։ 1992 թվականին ամուսնացել է հայտնի եգիպտացի լրագրող և հաղորդավար Համդի Քանդիլի հետ[7]։
Ֆաթհին աջակցում է պաղեստինյան ազգայնականներին և պան-արաբիզմին։ Երբ 1967 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը Վեցօրյա պատերազմից հետո հրաժարական տվեց, Ֆաթհին միացավ ցուցարարներին, որոնք բողոքում էին նրա հեռանալու դեմ, ինչը նա չեղյալ հայտարարեց օրեր անց։ Հարցազրույցների և հանրային միջոցառումների ժամանակ Ֆաթհին կրում էր ավանդական պաղեստինյան գյուղական հագուստ, որպես համերաշխության նշան[7]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
1968 | Սիրո գեղեցկությունը | Հայամ | |
1968 | Ցնծություն | Բոսայնա | |
1968 | Harami al-waraka | մյուզիքլ | |
1970 | Imraat Zawgy | Քարիմա | |
1970 | Al-mirayya | Քարիմա | |
1971 | Khamsa share' al-habaib | ||
1971 | Rehla laziza | Զահրա | |
1972 | A Nose and Three Eyes | Նագվա | |
1974 | Bedur | ||
1974 | Կյանքիս ամենագեղեցիկ օրերը | ||
1976 | Արցունքների համար ժամանակ չկա | ||
1976 | Time Moon | ||
1977 | Սոնյա and the Madman | Սոնյա | |
1977 | Սիրային խելահեղություն | Մոնա | |
1979 | Ալեքնսադրիա...Ինչու՞ | Սառա | |
1980 | Սերն արևին չի տեսնում | ||
1980 | Անտուն | ||
1984 | Անհայտը | Նադյա | |
1986 | Վարձու գերեզմանոցներ | Նաբիլյա | |
1988 | Imraa Motalaka | Սալվա | |
1985 | Կասկած | ||
1989 | Հինդի և Քամելիայի երազանքը | Քամելիա | |
1990 | Սուպերմարկետ | պրոդյուսեր | |
1990 | Taht el-sifr | Ռագյա | |
1995 | Ավտոտնակը | Նաոմի | |
1998 | Համերգ երջանկության փողոցում | Սոնյա |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագլյա Ֆաթհի» հոդվածին։ |
|