Նազիրա Ֆարահ Սարգիս | |
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) |
---|---|
Կրթություն՝ | Հալեպի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1962 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Նազիրա Ֆարահ Սարգիս(1962, Հալեպ, Սիրիա), հայկական ծագմամբ սիրիացի գիտնական և քաղաքական գործիչ[1]։ Սիրիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար։ Քիմիական գիտությունների թեկնածու, անալիտիկ քիմիայի մագիստրոս։
Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ազգությամբ հայ է[2]։ Ստացել է հայկական կրթություն[3]։ Ավարտելով դպրոցը՝ ընտրել է համալսարանում քիմիա ուսումնասիրելու ճանապարհը։ Ուսումն ավարտելուց հետո՝ ստացել է քիմիական գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան։ Կրթությունը շարունակել է մագիստրատուրայում։ Այն ևս ավարտելուց հետո՝ ստացել է անալիտիկ քիմիայի ոլորտում մագիստրոսի աստիճան։ 1999-2001 թվականներին դեղագործական քոլեջում եղել է ուսուցիչների միության ղեկավար։ Քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո սկսել է դասավանդել Հալեպի համալսարանում, որտեղ 2001-2006 թվականներին զբաղեցրել է անալիտիկ քիմիայի բաժնի ղեկավարի պաշտոնը[4]։
2012 թվականի հունիսի 23-ին, Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հրամանագրով, նշանակվել է շրջակա միջավայրի պահպանության նախարար[5][6]։