Նաթանիել Լորդ Բրիթոն անգլ.՝ Nathaniel Lord Britton | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1859[1] |
Ծննդավայր | New Dorp, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 25, 1934[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3] |
Գերեզման | Moravian Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց և Կոլումբիայի համալսարան |
Երկեր | A guide to the wild flowers? |
Մասնագիտություն | բուսաբան, պտերիդոլոգ, պտերաբան, սնկաբան, երկրաբան, taxonomist, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և New York Botanical Garden? |
Ամուսին | Elizabeth Gertrude Britton?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Torrey Botanical Society? և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Nathaniel Lord Britton Վիքիպահեստում |
Նաթանիել Լորդ Բրիթոն (անգլ.՝ Nathaniel Lord Britton, հունվարի 15, 1859[1], New Dorp, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1934[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]), ամերիկացի բուսաբան և տաքսոնագետ, Կարիբյան ավազանի բուսական աշխարհի հետազոտող, «Թորրի բուսաբանական ընկերության» ակտիվ անդամ, եղել է Նյու Յորքի բուսաբանական այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1914)[6]։
Նաթանիել Բրիթոնը ծնվել է Սթաթեն Այլենդի Նյու Դորփ թաղամասում։ Բրիթոնի ծնողները ցանկացել են իրենց որդուն կրոնական կրթություն տալ, սակայն փոքր տարիքից նա տարված է եղել բնական գիտություններով, որոնց վրա նա բավականին ժամանակ է հատկացրել։
Բրիթոնը կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանում, որից հետո դասավանդել է երկրաբանություն և բուսաբանություն։ Նա եղել է Նյու Յորքի բուսաբանական այգու առաջին տնօրենը, նրան հաջողվել է սրամիտ քայլով ֆինանսական աջակցություն ստանալ բուսաբանական այգու համար. որոշ բույսերի նա անվանել է հարուստ հովանավորների անուններով, որոնք հետաքրքրված են եղել բուսաբանությամբ։
1885 թվականին Նաթանիել Բրիթոնն ամուսնացել է Գերտրուդ Էլիզաբեթ Նայթի հետ, որը նույնպես եռանդով զբաղվել է կենսաբանությամբ և Բրիթոնի գործընկերն է հանդիսացել նրա գիտական գործունեության մեջ։
Բրիթոնը նկարագրել է ավելի քան 100 նոր բույսերի սեռ և հսկայական թվով տեսակներ, նա աշխատել է բուսաբանական և կենսաբանական ընկերությունների նախագահ Ջոզեֆ Նելսոն Ռոուզի հետ, որը հիմնականում հայտնի է եղել որպես կակտուսներ ուսումնասիրող մասնագետ։ Կակտուսների ընտանիքի մասին նրանց համատեղ չորս հատորով աշխատությունը (անգլ.՝ «The Cactaceae» դարձել է դասական ստեղծագործություն։ Այն նկարազարդել է անգլիացի բուսաբանական նկարազարդող Մերի Էմիլի Իթոնը][7]։ Բուսաբանի մեկ այլ նշանակալից աշխատություն անգլ.՝ «An illustrated flora of the northern United States, Canada and the British possessions», որը պատրաստել է ամերիկացի բուսաբան, ԱՄՆ դաշնային դատավոր Ադիսոն Բրաունի հետ համագործակցությամբ, առաջին անգամ հրատարակվել 1896 թվականին։ Բույսերի մի քանի սեռեր անվանվել են Բրիթոնի անունով[8]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Լորդ Բրիթոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Լորդ Բրիթոն» հոդվածին։ |
|