Նախիջևանի գրականության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Նախիջևան |
Հիմնադրվել է | 1967 |
Նախիջևանի գրականության թանգարան (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Ədəbiyyat Muzeyi), թանգարան Նախիջևանում, գիտահետազոտական կենտրոն և լուսավորչական հաստատություն։ Նախիջևանի Գրականության թանգարանը կրում է ադրբեջանցի լրագրող, լուսավորիչ, գրող-երգիծաբան Ջալիլ Մամեդկուլիզադեի անունը։
Նախիջևանի Ջալիլ Մամեդկուլիզադեի անվան գրականության թանգարանը բացվել է Նախիջևանում՝ 1967 թվականի հունիսի 12-ին՝ 1966 թվականի ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշման համաձայն։ Թանգարանի բացման ժամանակ 98 ցուցանմուշ կար, իսկ այս պահին՝ ավելի քան 19.000 ցուցանմուշ։ Թանգարանի ֆոնդում ներկայացված են արժեքավոր ձեռագրեր, կիրառական և տեսողական արվեստի նմուշներ, հնագույն և ժամանակակից գրքեր, թերթեր ու ամսագրեր, հուշանվերներ և այլ թանգարանային նյութեր, որոնք արտացոլում են ադրբեջանական դարավոր գրականության պատմությունը։ Ցուցահանդեսում մեծ տեղ է զբաղեցնում նյութեր՝ դասական և ժամանակակից ադրբեջանական գրականությանը, Նախիջևանի բանաստեղծների և գրողների հայտնի ներկայացուցիչներին վերաբերող։
Ցուցահանդեսում և հիմնադրամում ներկայացնում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են Ադրբեջանի քանդակագործների և վարպետների կողմից, Նախիջևանի թատրոնի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ պաստառներ, ծրագրեր, ներկայացումների էսքիզներ, լուսանկարներ, որոնք արտացոլում են թատրոնի հայտնի վարպետների աշխատանքը։
Շարուրի շրջանում գործում է Գրական թանգարանի Ջալիլքենդյան մասնաճյուղը։ Այստեղ ներկայացված են հայտնի ադրբեջանցի գրող Ջալիլ Մամեդկուլիզադեի փաստաթղթերը, լուսանկարչական նյութերը և անձնական իրերը[1]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)