Նակուլ Մեհտա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ուդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | մոդել, դերասան և պարող |
Ամուսին(ներ) | Jankee Parekh? |
Նակուլ Մեհտա (հունվարի 18, 1985, Ուդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան)[1], հնդիկ դերասան, պարող և մոդել, ով հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» Pyaar Ka Dard Hai Meetha Meetha Pyaara Pyaara հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի կերպարի շնորհիվ։ Ներկայումս նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։
Նակուլը ծնվել է Ուդայպուր, Ռաջաստանում։ Նա սերում է թագավորական դինաստիայից։ Նրա հայրը՝ Պարատապ Սինխ Մեհտան 1971 թվականի Հնդկա-Պակիստանյան պատերազմի վետերան է, իսկ նրա նախապապը Լաքշմիլալ Մեհտան եղել է Մևար քաղաքի ռազմական հրամանատարը ։
Մեհտան մագիստրոսի կոչում է ստացել Մումբայի համալսարանում, ուսանելով առևտրի ոլորտում։ Նա նաև սովորել է մի շարք պարեր, այդ թվում ' ջազ, հիփ-հոփ, բրեյք, ժողովրդական, սալսա եւ ժամանակակից։ Նա փորձառու է պարահանդեսային պարող է, նրա ուսուցիչը եղել է Բոլիվուդի ամենահայտնի խորեգրաֆներից մեկը՝ Սանդիպ Սոպակարը։ Նա 2011 թվականի հունիսին ներկայացրել է Մահարաշատրա նահանգը AIDSF (Հնդկաստանի սպորտային պարերի ֆեդերացիա) առաջնությունում, ստանալով արծաթե մեդալ լատինաամերիկյան պարերից ռումբայի և ոսկե մեդալ վալսի համար[2]։
2012 թվականին Նակուլ Մեհտան ամուսնացել է երգչուհի Ջանկի Պարեկհի հետ[3]։
Մեհտան իր փառքի գագաթնակետին է հասել հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի պերպարի ծնորհիվ[4]։
Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, երաժշտական տեսահոլովակներում, բավականին երկար ժամանակ խաղացել է նաև թատրոնում, փորձել է իրեն նաև մոդելային ասպարեզում։ Նրա նորամուտը Bollywood եղավ Haal E Dil ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ամիտա Պարեկհի հետ։ Նակուլը նհարահանվել է նաեւ Ավանգարդ կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ կինոփառատոններում։ Վարել է հնդկական Թաքնված տաղանդ հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանը[5]։
Նրա հաջորդ դերը եղել է Arre -ի Ես չեմ նայում հեռուստացույց վեբ-սերալում, որը հեռուստադերասանների առօրյա կյանքի մասին է, նրա հետ մեկտեղ այդ սերալում նկարահնվել են նաև մի շարք հնդիկ հեռուստադեմքեր, այդ թվում Դիշա Պարմարը, Սանայա Իրանին, Կարան Վահին, Դրաշտի Դհամին և այլք։
Նակուլն այժմ նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու ՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։
Տարի | Անվանումը | Դերը |
---|---|---|
2005 | Ամբարտավան | Աբհի |
2008 | Սիրային իրավիճակներ | Շեկհար |
2011 | Ավանգարդ | Պյութագորաս |
2013 | Sri Siddhartha Gauthama | |
2017 | Nuvvante | |
Ֆլամենկոն Բոլիվուդում | Սահիլ Շարմա |
Տարի | Անվանումը | Դերը | Ալիք | Նշումներ | Ref(s) |
---|---|---|---|---|---|
2012 | Սիրո ցավը քաղցր է | Ադիթյա Կումար | Star Plus | [6] | |
2015 | Հնդկաստանը ունի տաղանդ 6 | Հաղորդավար | COLORS TV | [7] | |
2016- | Ես չեմ նայում հեռուստացույց | Ներկացնում է իքն իրեն | Arré | Վեբ-Սերիալ | [8] |
Սիրախաղ | Շիվայ Սինխ Օբերոյ / Շիվանշ Սինխ Օբերոյ | Star Plus | [9] | ||
2017 | Սիրտն ասում է Օբերոյ | Շիվայ Սինխ Օբերոյ | Էպիզոդիկ դեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակուլ Մեհտա» հոդվածին։ |
|