Նամ Ջու Հյուկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | կորեացի |
Մասնագիտություն | մոդել, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2013 ― ներկա |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Նամ Ջու Հյուկ (հանգըլ՝ 남주혁, հանջա՝ 南柱赫, փետրվարի 22, 1994, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Իր մոդելային կարիերան սկսել է SONGZIO Homme գարուն/ամառ 2014 հավաքածուում։
2014 թվականին Նամը որպես դերասան կատարեց իր դեբյուտը՝ նկարահանվելով «Ջրահարսը» (հանգըլ՝ 잉여공주) դորամայում, որից մեկ տարի անց ստանձնեց «Ով ես դու․ Դպրոց 2015» դորամայի երկու գլխավոր տղաների դերերից մեկը[1]։
2013 թվականին Նամ Ջու Հյուկը հանդես եկավ որպես մոդել SONGZIO Homme-ի գարուն-ամառ հավաքածուի համար։ 2014 թվականին հայտնվել է Akdong Musician դուետում, այնուհետև դեբյուտ է արել որպես դերասան «Ջրահարսը» ֆիլմում։
2015 թվականին նկարահանվել է «Ով ես դու․ Դպրոց 2015» դրամայում։
2016 թվական երկրորդական դերեր է խաղացել «Պանիրը թակարդում» և «Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» ֆիլմերում։ Այդ նույն տարում էլ գլխավոր դեր է խաղացել «Քիմ Բոք Ջու ծանրամարտի փերի» ֆիլմում։ 2017 թվականին խաղացել է «Գետի աստծո հարսնացուն» ռոմանտիկական ֆիլմում։
2018 թվականին նկարահանվել է «Անսի ամրոցը» պատմական ֆիլմում։
2018 թվականի հունվարին պարզ դարձավ որ Սյուզիի հետ նկարահանվում է «Արի և գրկիր ինձ» ֆիլմում։ Հեռուստասերիալի ցուցադրումը լինելու էր մայիսին։ Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ դերասանները հրաժարվել են նկարահանվել ֆիլմում։
2017 թվականի ապրիլի 24-ին Նամ Ջու Հյուկի կազմակերպությունը հայտարարել է, որ հանդիպում է դերասանուհի Լի Սոն Գյոնի հետ, որի հետ խաղացել է «Քիմ Բոք Ջու ծանրամարտի փերի» ֆիլմում։ 2017 թվականի օգոստոսի 18-ին պարզ է դարձել, որ նրանք բաժանվել են։
Տարի | Վերնագիր | Դեր | ՀԸ |
---|---|---|---|
2014 | Ջրահարսը | Փակ Դե Բակ ("BIG") | tvN |
2015 | Ով ես դու․ Դպրոց 2015 | Հան Յի Ան | KBS2 |
|2017|| Հզոր Դո Բոնգ Սուն KBS2
Տարի | Վերնագիր | ՀԸ | Նշումներ |
---|---|---|---|
2014 | Նամ TV | ICON TV (Youtube) | անձնակազմ |
2014 | Շաբաթ երեկո Live Korea | tvN | հյուր, 90-րդ դրվագ |
2014-2015 | Դպրոցից դուրս | jTBC | անձնակազմի անդամ[2][3] |
2015 | Վազող տղան | հյուր, 230-րդ դրվագ[4][5] |
Տարի | Երգի անուն | Արտիստ |
---|---|---|
2014 | "200%" | |
"Give Love" |
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամ Ջու Հյուկ» հոդվածին։ |
|