Նայրոբիի երկաթուղային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան և երկաթուղային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նայրոբի |
Պատկանում է | Kenya Railways Corporation? |
Հիմնադրվել է | 1971 |
Կայք | krc.co.ke/?page_id=477 |
![]() | |
![]() |
Նայրոբիի երկաթուղային թանգարան (անգլ.՝ Nairobi Railway Museum), թանգարան Նայրոբիում։ Բացվել է 1971 թվականին Նայրոբի երկաթուղային կայարանի տարածքում[1]։
Թանգարանի հիմքն է դարձել թանգարանի առաջին հսկիչ Ֆրեդ Ջորդոնի հավաքածուն, որը 1927 թվականից աշխատել է Արևելյան Աֆրիկայի երկաթուղիներում։
Թանգարանում ցուցադրվում են փաստաթղթեր, լուսանկարներ, երկաթուղային սարքավորումներ, ինչպես նաև լոկոմոտիվներ (հիմնականում բրիտանական արտադրության) և վագոններ։ Թանգարանում կա գրադարան[1]։
Ցուցանմուշները ներառում է նաև մոտոցիկլետային շարժիչային հսկիչ հեծանիվ, որը փորձարկվել է 1950-ական թվականներին։ Փորձարկման արդյունքը բացասական է եղել. հեծանիվի անիվները սայթաքել են ռելսերից[2]։
Թանգարանի տարածքում գտնվող ռելսերը կապված են Նայրոբի կայարանի ռելսերի հետ, ուստի այցելուները հնարավորություն ունեն տեսարժան ուղևորություններ կատարել պատմական լոկոմոտիվներով[3]։