Նանա Գիվիևնա Ջորջաձե ნანა ჯორჯაძე | |
---|---|
Ծնվել է | 1948 թվականի օգոստոսի 24 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | Վրացի |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Թբիլիսիի պետական համալսարան |
Երկեր | A Chef in Love? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտի համար |
Nana Jorjadze Վիքիպահեստում |
Նանա Գիվիևնա Ջորջաձե (վրաց.՝ ნანა ჯორჯაძე, օգոստոսի 24, 1948[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող։
1966 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը, 1972 թվականին՝ Թբիլիսիի նկարչական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։
1968–1974 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ։
1974 թվականին Նանա Ջորջաձեն ընդունվել է կինոռեժիսոռրայի ֆակուլտետ՝ Պետական թատրոնի ինստիտուտ՝ Տ․ Աբուլաձեի և Ի․ Կվիրիկաձեի խմբում։
Կինոյում է 1977 թվականից։
Նկարահանվել է «Մի փոքր հարցազրույց անձնական հարցերից», «Լողորդը», «Առողջ եղիր, բարեկամ», «Մեծ արշավանք հարսնացուի համար», «Դոն Կիխոտի և Սանչոյի բնակավայր»։
1991-1995 թվականներին Ի․ Կվիրիկաձեի հետ միասին դասավանդել է ռեժիսորական արվեստ։
1994 թվականից հանդիսանում է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Իր մի քանի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և զգեստների ձևավորող։
1995 թվականից ապրում է Ռուսաստանում, Գերմանիայում։ Աշխատում է Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
2002 թվականին եղել է ժյուրիի անդամ՝ «Ուղերձ մարդուն»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Ջորջաձե» հոդվածին։ |
|