Նանայա Մահութա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Ազգություն | Մաորիներ |
Կրթություն | Օքլենդի համալսարան[1][2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, մարդաբան և political candidate |
Ծնողներ | հայր՝ Robert Mahuta? |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister for Māori Development?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister of Local Government of New Zealand?, Minister of Foreign Affairs?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ և Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | nanaiamahuta.org.nz |
Nanaia Mahuta Վիքիպահեստում |
Նանայա Կիբել Մահութա (մաորի՝ Nanaia Cybelle Mahuta, օգոստոսի 21, 1970, Օքլենդ, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի կին քաղաքական գործիչ։ Լեյբորիստական կուսակցության անդամ։ 2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 11-ը Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար (այս պաշտոնում առաջին կինը)[5]։
1996 թվականից Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի անդամ, 2008 թվականից ներկայացրել է մաորիներին Հաուրակի-Ուաիկատո ընտրատարածքում, դարձել է խորհրդարանում առաջին կինը՝ կզակի վրա դաջվածքով (մաորի՝ moko kauae), որն ավանդական է մաորի ժողովրդի համար[5]։ Նախկինում՝ մաորի զարգացման գծով նախարար (2017-2020), տեղական ինքնակառավարման նախարար (2005-2008 և 2017-2020), մաքսային նախարար (2005-2008)։
2023 թվականի փետրվարի 1-ին նոր վարչապետ Քրիս Հիփքինսի կառավարությունում զինաթափման և սպառազինությունների վերահսկման նախարարի պաշտոն է ստացել[6]։
2023 թվականի հոկտեմբերի 14-ին լեյբորիստները պարտվել են խորհրդարանական ընտրություններում[7]։ Ինքը՝ Մահութան, իր Հաուրակի-Վայկատո ընտրատարածքում պարտվել է Մաորի կուսակցության թեկնածու Հանա-Ռոհիթի Մայպի-Կլարկին, որը 21 տարեկանում Նոր Զելանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էր վերջին 170 տարում[8]։
2023 թվականի նոյեմբերի 11-ին Նոր Զելանդիայի գլխավոր նահանգապետը ժամանակավորապես վերանշանակել է Լեյբորիստական կառավարությանը, մինչև կձևավորվի հաղթող կոալիցիոն կառավարությունը (Մահութան հեռացվել է կաբինետի նոր կազմից)[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանայա Մահութա» հոդվածին։ |
|