Նաո Կուսակա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 日下 尚 |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 28, 2000 (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տակամացու, Ճապոնիա |
Նաո Կուսակա (ճապ.՝ 日下尚, նոյեմբերի 28, 2000, Տակամացու, Ճապոնիա), ճապոնացի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր[1]։
2017 թվականին Նաո Կուսական Աթենքում կայացած կադետների աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Մեկ տարի անց՝ 2018 թվականին, բրոնզե մեդալներ է նվաճել Նյու Դելիում կայացած Ասիայի պատանիների առաջնությունում և Ճապոնիայի մեծահասակների առաջնությունում[2]։ 2022 թվականի հոկտեմբերի կեսերին իսպանական Պոնտևեդրայում կայացած մինչև 23 տարեկան մարզիկների աշխարհի առաջնությունում 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխտարիին՝ դառնալով բրոնզե մեդալակիր[3]։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում փոքր եզրափակչում հաղթել Է Ուզբեկստանից Արամ Վարդանյանին՝ նվաճելով բրոնզե մեդալ[4][5][6]։
2024 թվականին Նաո կուսական Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում կայացած ըմբշամարտի Ասիայի 2024 թվականի առաջնությունում մասնակցել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգի մրցումներին և նվաճել ոսկե մեդալ[7]։
2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում մինչև 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ղազախ մարզիկ Դեմեու Ժադրաևին։
|