Նաջի Աղբալ | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Istanbul University Faculty of Political Sciences? և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Բաբերդ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Նաջի Աղբալ (թուրքերեն՝ Naci Ağbal, հունվարի 1, 1968, Բաբերդ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։
Ծնվել է 1968 թվականի հունվարի 1-ին Բայբուրթ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը[1]։ Նույն տարվանից աշխատել է ֆինանսների նախարարությունում։ 1993 թվականին եղել է ֆինանսական տեսուչ։ 2003 թվականին գլխավորել է գլխավոր եկամուտների վարչության բաժինը, 2007 թվականին զբաղեցրել է բյուջետային և ֆինանսական վերահսկողության գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։ 2008 թվականի հոկտեմբերին ընտրվել է բարձրագույն կրթության խորհրդի կազմում, 2008 թվականի մարտից մտնում է Յասավիի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 12-ից մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը զբաղեցրել Է Թուրքիայի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը[3]։
2015 թվականի փետրվարին Աղբալը լքել է պաշտոնը, որպեսզի մասնակցի նույն տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին[4][5]։ Նաջի Աղբալն առաջադրվել է Արդարություն և զարգացում կուսակցության Իլա Բայբուրդի օգտին և ընտրվել է[6]։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվել է[7]։
Այն բանից հետո, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացավ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նաջի Աղբալին նոր կառավարությունում նշանակել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Իր առաջին հայտարարության մեջ Աղբալը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը մտնում է բարեփոխումների նոր փուլ և հայտարարել է կառավարության հավատարմությունը ֆինանսական կարգապահության սկզբունքներին։ Նա նաև հայտարարել է հզոր ֆինանսական ենթակառուցվածքի անհրաժեշտության մասին՝ տնտեսական աճ ապահովելու համար։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Նաջի Աղբալի նախորդը՝ Մեհմեդ Շիմշեկը, գովել է Աղբալի աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, երկու նախարարներն էլ իրենց տնտեսական ծրագիրը մշակելիս հետևել են ֆիսկալ պահպանողականության սկզբունքին[8]։