Նավ | |
---|---|
Տեսակ | condominium? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ամստերդամ[3] |
Վայր | Նիդերլանդներ |
Հասցե | Oostzaanstraat 1, Oostzaanstraat 45[4] և Burgemeester Tellegenstraat 128[5]1013WGOostzaanstraat? (45)[4] և Burgemeester Tellegenstraat? (128)[5] |
Հիմնադրվել է | 1921[1][3] և 1917[3] |
Կայք | hetschip.nl/en/ |
![]() | |
![]() |
Նավ թանգարան (հոլ.՝ Museum Het Schip), ամստերդամյան դպրոցի ճարտարապետական թանգարան, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, տեղակայված՝ Ամստերդամ-Արևմուտք շրջանում, Սպարնդամմերպլանտսուն 140 փողոցում։
Նավը հանդիսանում է Զանստրատ և Սպարնդմմերպլանտսուն փողոցների անկյունում գտնվող ժողովրդային տան երեք բաժանմունքներից մեկը, կառուցված գործարար Կլասա Հիլե պատվերով, ճարտարապետ Միշել դե Կլերկի կողմից, ամստերդամյան դպրոցի ոճով։ Առանձնաշենքերը կառուցել են 1914-1921-ական թվականներին։ Տները վարձակալվել էին Էյգեն Հարդի բնակարանային ընկերության կողմից։ Դրանք անվանեցին «պալատներ բանվորների համար»։
1999 թվականին շենքը փակվեց։ 2001 թվականին բաժանմունքի տարածքում տեղակայվել է Նավ թանգարանի հավաքածուն։ Թանգարանը կազմված է նախկին փոստային բաժանմունքից, տուն-թանգարանից, որը պատկերացում է տալիս տեղի բանվորների կյանքի մասին 1920-ական թվականներին, և թանգարան՝ շենքի պատմության և ճարտարապետության մեջ ամստերդամյան դպրոցի մասին։ 2005 թվականին նախկին խանութում բացվեց ճաշարան։ Հավաքածուի մեջ ընդգրկված է քաղաքի շենքերի լուսանկարների ցուցադրություն՝ ամստերդամյան դպրոցի ոճով։
Շենքի ճակատը զարդարված է քանդակագործ Հիլդո Կրոպայի (1884-1970) բազմաթիվ քանդակագործական ստեղծագործություններով։ Բնակելի տան ներքին բակը կազմված է փոքր այգիներից, որոնք միանում են արահետներով։ Թանգարանի դիմացի մանկապարտեզում գտնվում է բացօթյա կահույքի հավաքածու՝ նույն Էքսպրեսիոնիստական դպրոցի ոճով, Պիտեր Լուկաս Մարնետեի (1888-1948) և Անտոն Կուրվերսի (1889-1940) աշխատանքները։
2012 թվականի մայիսից թանգարանի մասնաճյուղը գործում է Ամստերդամ-հարավ շրջանում։ Կիրակի օրերին էքսկուրսիան ընդգրկում է նաև Նավագնածության տունը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավ (թանգարան)» հոդվածին։ |
|