Նավապետ Չարլզ Ջոնսոն

Նավապետ Չարլզ Ջոնսոն
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող և կենսագիր
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներԱմենահայտնի ծովահենների կողմից կատարված կողոպուտների ու մարդասպանությունների համընդհանուր պատմություն

Նավապետ Չարլզ Ջոնսոն (անգլ.՝ Captain Charles Johnson; ? — ?), բրիտանացի գրող, 1724 թվականին Լոնդոնում հրատարակված «Ամենահայտնի ծովահենների կողմից կատարված կողոպուտների ու մարդասպանությունների համընդհանուր պատմություն» գրքի հեղինակ, որի ինքնությունը մնում է առեղծված։

Հեղինակի բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է եղել այս գրքի հեղինակը, պատմաբանները վիճում են առ այսօր, քանի որ մինչ հիմա տվյալների արխիվում չի գտնվել տվյալ ժամանակաշրջանին (XVIII դարի առաջին քառորդ) համապատասխան իրակական գոյությունը հաստատող Չարլզ Ջոնսոն անունով ռազմական կամ առևտրային նավապետ[1]։

Դեֆոյի վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասված վարկածների մեջ այն բանի մասին, թե ով է եղել իրականում հրամանատար Չարլզ Ջոնսոնը (կապեռ, ծովահեն և այլն), ավելի հավանական վարկած է ամերիկացի գիտնական Ջոն Ռոբերտ Մուռի վարկածն այն մասին, որ «Ամենահայտնի ծովահենների կողմից կատարված կողոպուտների ու մարդասպանությունների համընդհանուր պատմություն» գրքի հեղինակը համարվում է աշխարհահռչակ անգլիացի գրող Դանիել Դեֆոն, իսկ Չարլզ Ջոնսոնը գրական իր ծածկանուններից մեկն է, որով գրող և պամֆլետիստ Դեֆոն շատ հաճախ օգտվել է իր սեփական ստեղծագործությունները հրատարակելիս[2]։ Առաջին անգամ Մուռի կողմից Դեֆոյի հեղինակության մասին ենթադրություն է արվել 1932 թվականին, ավելի մանրամասն Մուռն իր վարկածը, որ «Ամենահայտնի ծովահենների կողմից կատարված կողոպուտների ու մարդասպանությունների համընդհանուր պատմությունը» պատկանում է Դեֆոյին, շարադրել է «Դեֆոն անարգանքի սյան մոտ և այլ ուսումնասիրություններ» (1939 թվական) աշխատության մեջ։ Մուռի փաստարկները հիմնվել են Դանիել Դեֆոյի կենսագրությունից վերցված մի շարք փաստարկների հիման վրա։ Դեֆոն շատ է ճանապարհորդել, զբաղվել է լրագրող|լրագրությամբ, հաճախ է իր ստեղծագործությունները հրատարակել կեղծանունով։ Դեֆոյի ամենահայտնի գիրքը Ռոբինզոն Կրուզոնն է, առաջին անգամ լույս է տեսել 1719 թվականին, ենթադրվել է որպես նավաստու կենսագրություն։ Մեկ տարի հետո լույս է տեսել Դեֆոյի մյուս գիրքը «Հայտնի կապիտան Սինգլտոնի կյանքը, արկածները և ծովահենությունը»։ Ըստ Դեֆոյի գաղափարի, գիրքը պետք է ստիպեր իրեն կարդացողին հավատալ այն բանին, որ դա իրական պատմություն է, որի հեղինակը իսկական ծովահեն է համարվում։ Մուռը հիշեցնում է նաև այն բանի մասին, որ Դեֆոն ունեցել է նավարկելու մեծ փորձ և վատ չէր գլուխ հանում ծովային գործերից, որի հետևանքով վստահ գրում էր ծովայն թեմաներով։ Ամերիկացի հետազոտողներին ապացուցվել է, որ Ջոնսոնի «Ամենահայտնի ծովահենների կողմից կատարվածի» գրական ոճը և տարբեր թեմաներով դատողություններով հիշատակումները հատկապես Դեֆո-գրողին են շատ բնորոշ[2]։

Մուռի ենթադրությունները այն մասին, որ «Ամենահայտնի ծովահենների կողմից կատարվածի» հեղինակը Դանիել Դեֆոն է եղել, ընդունվել են բոլոր խոշորագույն ծովահենության մասին գրող պատմաբանների ու Դեֆոյի գրականության հետազոտությամբ զբաղվողների կողմից։ Միայն թե, 1980 թվականների վերջերից սկսած, Դեֆոյի հեղինակ լինելը նորից վիճարկվեց ի օգուտ անհայտ նավապետի կողմը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Капитан Чарльз Джонсон Введение // История знаменитых морских разбойников XVIII века = A General History of the Robberies and Murders of the Most Notorious Pirates / А.К. Ефремов. — Москва: Эксмо, 2009. — С. 21. — ISBN 978-5-699-27708-7
  2. 2,0 2,1 Капитан Чарльз Джонсон Введение // История знаменитых морских разбойников XVIII века = A General History of the Robberies and Murders of the Most Notorious Pirates / А.К. Ефремов. — Москва: Эксмо, 2009. — С. 19. — ISBN 978-5-699-27708-7
  3. Նավապետ Չարլզ Ջոնսոն, Ներածություն, XVIII դարի հայտնի ծովային ավազակների պատմությունը, «Эксмо», ISBN 978-5-699-27708-7։
  • Նավապետ Չարլզ Ջոնսոն, XVIII դարի հայտնի ծովային ավազակների պատմությունը (խմբ. Ա. Կ. Եֆեմով), «Эксмо» — 592, էջեր 592 — 592 էջ. — 3000 հատ, ISBN 978-5-699-27708-7։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եֆրեմով Ա. Կ., Ներածություն (խմբ. Ա. Կ. Եֆեմով), «Эксмо» — 592, էջեր 592 — 592 էջ. — 3000 հատ, ISBN 978-5-699-27708-7։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]