Նավաստիները հարցեր չունեն ռուս.՝ У матросов нет вопросов | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Ռոգովոյ |
Սցենարի հեղինակ | Արկադի Ինին |
Դերակատարներ | Վադիմ Անդրեև |
Օպերատոր | Վյաչեսլավ Եգորով |
Երաժշտություն | Ալեքսանդր Ժուրբին |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Նավաստիները հարցեր չունեն» (ռուս.՝ «У матросов нет вопросов»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Վլադիմիր Ռոգովոյը[1][2][3] Արկադի Ինինի սցենարով 1980 թվականին[4]։
Ուղևորատար ինքնաթիռը վատ եղանակի պատճառով ստիպված վայրէջք է կատարում, և նրա երկու ուղևորները՝ Ալյա Շանինան (Նատալյա Կազնաչեևա) և Սաշա Ֆոկինն (Վադիմ Անդրեև) ստիպված են լինում միասին անցկացնել մի քանի օր, որոնց ընթացքում նրանք շատ զվարճալի արկածներ են ունենում և հասկանում են, որ սիրում են միմյանց։
Այս ֆիլմի շատ դերասաններ նկարահանվել են Վլադիմիր Ռոգովոյի այլ ֆիլմերում։
Դերասան | Դեր |
---|---|
Վադիմ Անդրեև | Սաշա (Ալեքսանդր Իվանովիչ) Ֆոկին |
Նատալյա Կազնաչեևա | Ալյա Շանինա |
Տատյանա Պելտցեր | Կլավդիա Միխայլովնա |
Միխայիլ Պուգովկին | քեքի Միշա |
Լյուդմիլա Խիտյաևա | Ժաննա Պետրովնա |
Եվգենյա Խանաևա | Աննա Եվլամպիևնա |
Նիկոլա Դենիսով | Սերգեյ |
Վադիմ Զախարչենկո | բժիշկ |
Գեորգի Միլյար | ուղևոր վագոնում |
Յուրի Սարանցև | Ալյայի հայրը |
Գեորգի Յումատով[5] | վարորդ |
Մարիա Բարաբանովա | անցորդ |
Բորիս Գիտին | օդանավակայանի պետ |
Ելենա Աստաֆևա | բարձրախոսով աղջիկ |
Սերգեյ Նիկոլաև | էպիզոդ |
Եվգենի Կարելսկիխ | էպիզոդ |
Եվգենի Սմիռնով | ռևիզոր ռեստորանում |
Թամարա Յարենկո (լուսագրերում նշված չէ) | բժիշկ |
Կլավդիա Խաբարովա (լուսագրերում նշված չէ) | ուղևորուհի |
Նկարահանումներն անցկացվել են նաև Ղրիմում։ Նախնական լուսագրերը ներկայացվում են Յալթա-Սևաստոպոլ հին ճանապարհով բեռնատարի երթի ժամանակ դեպի Բայդարյան դարպասները։ Հերոսն ինքնաթիռ է նստում Սիմֆերոպոլի օդանավակայանի հին շենքի դիմաց։
Ռուսերենում «նավաստիները հարցեր չունեն» կայուն համադրությունը գործածության մեջ է մտել այս ֆիլմի շնորհիվ[6]։
|