Նատալի Լուազո ֆր.՝ Nathalie Loiseau | |
![]() | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ[2] և Կարնոյի լիցեյ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 1, 1964[3][4][5] (60 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Nathalie Ducoulombier[1] |
Կայք՝ | nathalieloiseau.medium.com |
Պարգևներ | |
Նատալի Լուազո (ֆր.՝ Nathalie Loiseau; հունիսի 1, 1964[3][4][5], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախարարին առընթեր եվրոպական գործերի պատասխանատու նախարար (2017-2019 թվականներ)։
Օրիորդական ազգանունը Նատալի Դյուկուլոմբե (Ducoulombier)[7]։
Ավարտել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը, որտեղ սովորել է չինարեն։ 1986-1988 թվականներին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի տնօրինությունում։ 1993-1995 թվականներին եղել է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի խորհրդականը, 2002-2005 թվականներին՝ Ինդոնեզիայ, Սենեգալի և Մարոկկոյի ֆրանսիական դեսպանատների քարտուղարը, նաև ԱՄՆ-ում դեսպանատան մամուլի քարտուղարը։ Բացի այդ, զբաղեցրել է արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության արդիականացման վարչության գլխավոր տնօրինության մարդկային ռեսուրսների խնդիրների գծով տնօրենի պաշտոնը[8]։
2012 թվականին արտաքին գործերի նոր նախարար Է դարձել Լորան Ֆաբիուսը, և Լուազոն դադարեցրել է իր կարիերան ԱԳՆ-ում։ Նույն թվականին նշանակվել է Ազգային դպրոցի տնօրեն։ Այդ պաշտոնում որպես իր նպատակն է հայտարարել պետական ծառայության ապագա կադրերի առավել դիվերսիֆիկացման հասնելը։ Մասնավորապես 2014 թվականին ուսանողների շրջանում կանանց մասնաբաժինն առաջին անգամ հասել է 45 տոկոսի[9]։
2017 թվականի հունիսի 21-ին Ֆիլիպի երկրորդ կառավարությունում նշանակվել է արտաքին և եվրոպական գործերի նախարարին առընթեր եվրոպական գործերի պատասխանատու նախարար[10]։
2019 թվականի մարտի 27-ին հրաժարական է տվել հերթական եվրոպական ընտրություններին նախապատրաստվելու համար (Լուազոն գլխավորել է «Առաջ, հանրապետություն» կուսակցության, ժողովրդավարական շարժումներ դաշինքի ցուցակը)[11]։
2019 թվականի մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Լուազոյի գլխավորած կոալիցիոն ցուցակի օգտին քվեարկել է ընտրողների 5 076 464 (22,4 տոկոս), ինչը նրան ապահովել է Եվրախորհրդարանում Ֆրանսիային հատկացված 74 տեղերից 23-ը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում կավելացվի ևս հինգը)։ Նույն թվով տեղեր են հասել նաև Ազգային ասոցիացիային, որը, 2014 թվականի ընտրությունների արդյունքների հետ համեմատած կորցրեց մեկ տեղ[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Լուազո» հոդվածին։ |
|