Նատալյա Լեբեդևա

Նատալյա Լեբեդևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Наталья Борисовна Лебедева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ, technical specialist, assistant technical specialist և մրցավար
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 16, 1964(1964-12-16)[1] (59 տարեկան)
Ծննդավայր՝Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Նատալյա Լեբեդևա (ռուս.՝ Наталья Борисовна Лебедева, դեկտեմբերի 16, 1964(1964-12-16)[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]). խորհրդային գեղասահորդուհի, մարզիչ։ ԽՍՀՄ երկակի չեմպիոն մենասահքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուկրաինայում, իսկ 1970-ականներին տեղափոխվել է Սվերդլովսկ։ Մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ (սակայն, միջազգային մրցումներում նրան ուղեկցում էին Վ. Կովալյովը, Էդուարդ Պլիները[2], Բ. Ռոգացկինը[3] և այլք)։ Առաջին խոշոր մրցումներից մեկը Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների 1978 թվականի Ձմեռային սպարտակիադան էր, որտեղ էլ Նատալյան աղջիկների մեջ գրավեց 15-րդ հորիզոնականը[4]։ Մեծահասակների կարգում առաջին մրցումը 1981 թվականի ապրիլին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ Գավաթի առաջնությունն էր, որտեղ նատալյան զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ 1984 թվականին նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ազգային հավաքականի կազմում։ Վնասվածքի պատճառով բաց է թողնում 1987-1988 թթ.. մրցաշրջանը։ 1988 թվականի հոկտեմբերին Skate Canada-յի մրցումներում Նատալյան կատարում է իր լավագույն ազատ ծրագիրը` Պ. Ի. Չայկովսկու երաժշտությամբ։ Ծրագիրը կատարվեց մեծ արագությամբ, ոգեշնչմամբ, անթերի կատարված չորս եռակի ցատկով (չնայած նրան, որ նրան ուղեկցում էր ևս մեկ մարզիչ՝ Գ. Յա. Զմիևսկայա)`հասնելով հաղթանակի (այդ թվում`առաջ անցնելու ամերիկուհի Դ. Թրեներից)։ 1989 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։ 1990 թվականի դեկտեմբերին երկրորդ անգամ է դառնում ԽՍՀՄ չեմպիոն։ 1990 թվականին Լենինգրադում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջնությունների պատմության մեջ վերջինը, մեծ տարբերությամբ հաղթում է երկու պարտադիր ֆիգուրները (բոլոր ինը դատավորները Նատալյային 1-ին տեղը տվեցին ֆիգուրների համար շատ բարձր գնահատականներով՝ մինչև 4,5)։ Հաջորդը կարճ ծրագիրն էր, և նա ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Եվրոպայի առաջին խորհրդային չեմպիոնուհին։ Սակայն ազատ ծրագրում երեք անգամ վայր ընկնելուց (եռակի տուլուպ և երկու կրկնակի սալխ) և միայն մեկ մաքուր կատարված եռակի ցատկից հետո (տուլուպ) նորից զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Ծրագրերը, որոնք հիմնականում բեմադրվում էին հիմնականում դասական երաժշտության վրա, առանձնանում էին խիստ զսպված ոճով։ Նա ուներ ընդամենը ընդամենը երկու եռակի ցատկ`տուլուպ և սալխ։ Նա կատարեց քայլերով յոթ ցատկեևից կազմվախ օրիգինալ կոմբինացիա`ցատկ շպագատ, վալլեյ, օյլեր և կրկնակի սալխ։

1993 թվականին տեղափոխվել է Մինսկ, որտեղ աշխատել է որպես մարզիչ։ 1994 թվականի Օլիմպիական խաղերում արդեն ելույթ էին ունենում նրա սաները` Ելենա Գրիգորևա/Սերգեյ Շեյկո բելառուսական զույգը։ Ներկա պահին մարզում է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Համարվում է միջազգային կարգի դատավոր, դատում է սիրողական և ռուսական մակարդակի մրցույթները։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/Տարի 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990
Ձմեռային օլիմպիական խաղեր - - - - - - - - -
Գեղասահքի աշխարհի առաջնություն - - - 7 10 - - 5 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն - - - 6 4 - - 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 8 5 1 3 3 - 2 2 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Наталья Борисовна Лебедева — 2019.
  2. «Спорт на Урале - Плинер Эдуард Георгиевич» (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. «Спорт на Урале - Рогацкин Борис Владимирович» (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978 Արխիվացված 2012-02-01 Wayback Machine(չաշխատող հղում)