Նատալյա Միխայլովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Наталья Юрьевна Михайлова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և սառցի վրա պարող |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 18, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Նատալյա Միխայլովա (ռուս.՝ Ната́лья Ю́рьевна Миха́йлова, հուլիսի 18, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել պարեր սառույցի վրա մարզաձևում։ Ավելի մեծ հաջողությունների հասել է Արկադի Սերգեևի հետ, ում հետ դարձել են 2006 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիրներ։ 2007-2008 թթ. մրցաշրջանը անց է կացրել Անդրեյ Մաքսիմիշինի հետ։ 2009 թվականին ավարտել է սիրողական կարիերան։ Նատալյա Միխայլովան «BEST» պարի և գեղասահքի դպրոցի հիմնադիրն է։
Նատալյան և Արկադին սկսել են միասին հանդես գալ 2000 թվականից։ Նրանց առաջին մարզիչը եղել է Քսենյա Ռումյանցևան։ Առաջին վեց տարիներին զույգը հանդես է եկել միայն պատանիների կարգում։ Նախքան դեբյուտային «չափահաս» մրցաշրջանը զույգը փոխեց մարզչին։ Սկսեցին մարզվել Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ։ Արկադիի վնասվածքից հետո նրանք ստիպված էին բաց թողնել 2007 թվականի Ռուսաստանի առաջնությունը։ Այնուհետև զույգը բաժանվեց։
Նատալյան զույգ կազմեց Անդրեյ Մաքսիմիշինի հետ, ում հետ էլ նա «Զագրեբի Ոսկե ձին» մրցաշարում գրավեց երկրորդ տեղը և 2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում դարձավ չորրորդը։
Սակայն 2008-2009 թթ. մրցաշրջանում Նատալյան վերադարձավ պարելու իր նախկին պարընկերոջ հետ։ Օնդրեյ Նեպելի հուշամրցաշարում նա և Արկադի Սերգեևը դարձան երրորդը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում նրանք կարողացան զբաղեցնել միայն վեցերորդ հորիզոնականը։
Ռուսաստանի առաջնությունից հետո Նատալյան որոշեց ավարտել սիրողական մարզական կարիերան։ Աշխատել է Ալեքսանդր Ժուլինի հետ որպես ասիստենտ «Սառցե շրջան-2» հեռուստապրոյեկտում[1]։
2011 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Ժուլինի հետ, իսկ 2013 թվականի հունվարին ծնվել է նրանց դուստրը՝ Եկատերինան։
Մրցումներ | 2008—2009 |
---|---|
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 6 |
Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար | 3 |
Մրցումներ | 2007—2008 |
---|---|
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 4 |
«Զագրեբի Ոսկե ձին» մրցաշար | 2 |
Մրցումներ | 2000—2001 | 2001—2002 | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 | 2006—2007 |
---|---|---|---|---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 6 | 4 | 5 | 2 | |||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում | 7 | 5 | 3 | 1 | |||
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada | 8 | ||||||
Գրան-Պրիի փուլեր. Skate America= | 10 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչներ | 7 | 4 | 4 | 4 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Խորվաթիա | 1 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Սլովակիա | 1 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Գերմանիա | 1 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Չինաստան | 2 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա | 4 | 1 | |||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Մեքսիկա | 1 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. ԱՄՆ | 4 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Լեհաստան | 7 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Չեխիա | 11 | ||||||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Ֆրանսիա | 7 |