Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ, ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Մասն է | Ազգային պարկերի համակարգ Կապույտ լեռներում |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
Հիմնվել է | 1991 և 2016[1] |
Մակերես | 489 կմ² և 509,99 կմ²[1] |
ԲԾՄ | 562 մետր |
Նատայ, (անգլ.՝ Nattai National Park), բնապահպանական տարածք է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կապույտ լեռներ տարածաշրջանում։
Նատայ ազգայի պարկը գտնվում է Կապույտ լեռների շրջանում։ 2000 թվականից համարվել է Համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Գտնվում է Սիդնեյ քաղաքից 100 կմ հարավ-արևմուտք։ Ազգային պարկի հարավ-արևմուտքում ձգվում է Կապույտ լեռները։ Ամենամոտը Կեմդեն քաղաքն է, որը պարկից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Քաղաքից կարելի է բարձրանալ Նատայ միայն գրուտային ճանապարհով։
Պարկը հիմնադրվել է 1991 թվականին որպեսզի պահպանեն եզակի ավազաքարերով զարդարված ժայռոտ բնական լանդշաֆտները, որը ձգվում է Նատայ գետի երկու կողմերում։ Այն գտնվում է նաև Բուրագորանգ լճի գոտում, որը Սիդնեյ քաղաքային ագլոմերացիայի խմելու ջրի աղբյուրն է։
Պարկի տարածքում շատ են ցրված անտառները. հիմնական ծառատեսակը ամուր տերևներով էվկալիպտն է, իսկ ավելի բարձրադիր գոտիները ծածակված են արևադարձային անտառներով։
Նատայ ազգային պարկը հարուստ է բուսական աշխարհով, հարուստ է նաև կենդանականիների հազվագյուտ տեսակներով՝ ոսկեգույն լիտորիան, բուռագոլյան կարկադու, կենգուրու, կզաքիս, կոալա և այլ տեսակներ։
Ավտոկայանատեղեր և հանգստյան տարածքներ կան միայն Նատայ պարկի—Wollondilly Lookout տարածքում, որտեղ զբոսաշրջիկներին թույլատրվում է ամրացնել վրաններ, բացառությամբ Բուրագորանգ լճի երկայնքով՝ մինչև 3 կմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատայ (ազգային պարկ)» հոդվածին։ |
|