Նատաշա Կայը 2009 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Նատաշա Կանինի Ջանին Կայ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||||||||||||||
Մականուն | Tasha | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Kahuku, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ | ||||||||||||||
Հասակ | 173 սմ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սքայ Բլու | ||||||||||||||
Համար | 32 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նատաշա Կանինի Ջանին Կայ (անգլ.՝ Natasha Kanani Janine Kai, մայիսի 22, 1983[1][2], Kahuku, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Սքայ Բլու» ամերիկյան ակումբի հարձակվող։ 2008 թվականի Օլիմպիական չեմպիոն, 2007 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ինչպես նաև հանդես է եկել ԱՄՆ-ի ռեգբիի հավաքականում[3]։
Ծնվել է Շերոն և Բեննի Կայերի ընտանիքում, ունի ֆիլիպինյան, հավայան և չինական արմատներ[4]։ Հայրը աշխատել է Օախուում գտնվող Պոլինեզի մշակութային կենտրոնում, մայրը ուսուցչուհի է եղել։ Հինգ տարեկան հասակում կանգնել է ջարդած շշի վրա և վնասել է ոտնաթաթի մկանները[5]։ Բժիշկները կասկածում էին, որ ապագայում Նատաշան կկարողանա վազել։ Մարզուհին ունի երեք եղբայր և երկու քույր, ովքեր իրենից փոքր են։ 2001 թվականին ավարտել է Կահեկուի ավագ դպրոցը։ Եղել է դպրոցի լավագույն աշակերտներից․ ֆուտբոլից բացի զբաղվել է նաև բասկետբոլով, վոլեյբոլով և թեթև ատլետիկայով։ Հաղթել է նահանգի 110 մետրանոց վազքի, թռիչք երկարության և բարձրության մրցումներում։ 2002 թվականին ընդունվում է Հավայան համալսարան և ուսումնասիրում է սոցոլոգիա։
2002 թվականին ճանաչվում է Արևմտյան կոնֆերենցիայի տարվա լավագույն նորեկ և լավագույն ֆուտբոլիստ։ Համալսարանի ֆուտբոլային թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի հեղինակ[6]։ Այդ գոլերի թվում են նաև նրա հեղինակած երկու հետ-տրիկները։ Կոնֆերենցիայի շրջանակներում սահմանում է չորս ռեկորդ[6]։
2003 թվականին Նատաշան կրկին ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա դառնում է կոնֆերենցիայի պատմության մեջ երկրորդ սպորտսմենը, ով ստանում է այդ մրցանակը երկու տարի անընդմեջ։ Ինչպես նաև ռեկորդներ է սահմանաում մեկ խաղում (5), մրցաշրջանում (29) և կարիերայում (45) հեղինակած գոլերի քանակով։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 19 խաղերից 14-ում դառնում է գոլի հեղինակ[6]։
2004 թվականին գերազանցում է իր սահմանած ռեկորդը, հասցնելով ակումբի կազմում հեղինակած գոլերի քանակը 57-ի։ Մրցաշրջանի արդյունքներով նա հավակնում է Հերմանի տիտղոսին, որը տրվում էր ուսանողական առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին[6]։
Մրցելույթների վերջին մրցաշրջանում նա կրկին ճանաչվում է Կոնֆերենցիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով այդ մրցանակին արդեն երրորդ անգամ։ Հեղինակել է 15 գոլ, իսկ իր ակումբը հաղթանակ է տարել առաջնությունում։ Ընդհանուր հաշվով Նատաշան ակումբի կազմում չորս տարիների ընթացքում անցկացրած 72 խաղերում հեղինակում է 72 գոլ[6]։
2004 թվականի 2006 թվականը հանդես է եկել ԱՄՆ-ի մինչև 21 տարեկանների կանանց երիտասարդական հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա դարձել է 12 գոլի հեղինակ[7]։
Համալսարանն ավարտելուց հետո նրան հրավիրում են ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքական։ Այս հավաքականի կազմում Նատաշան իր նորամուտը կատարում է 2006 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում։ Առաջին երկու խաղերում Նատաշան հավաքականի կազմում հեղինակում է երկուական գնդակ Դանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում։ Հանդես է եկել հավաքականի կազմում Չինաստանում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում, որում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[8]։ Պեկինում ընթացած Օլիմպիադայում հավաքանի հետ միասին նրանք վաստակում են ոսկե մեդալներ։ Նատաշան այդ մրցաշարի քառորդ եզրափակչում հեղինակում է Կանադայի կանանց ազգային հավաքականի դեմ խաղի հաղթական գնդակը։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը անկցացրել է 2009 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության եզրափակչում ընդդեմ Շվեդիայի կանանց ազգային հավաքականի[9]։
Ակումբային կարիերան սկսել է 2009 թվականին, «Սքայ Բլու» ակումբի կազմում։ Նորամուտային մրցաշրջանում առաջնության շրջանակներում դառնում է վեց գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ էլ խփում է գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Վաշինգտոն Ֆրիդոմի» դարպասը։ Փլեյ-օֆֆի փուլի վերջին «Լոս Անջելես Սոլի» դեմ խաղում Նատաշան գոլային փոխանցման հեղինակ է դառնում, իսկ թիմը տանում է 1-0 հաշվով հաղթանակ[8]։
2010 թվականին ակումբի կազմում անցկացրած 19 խաղերում դառնում է հինգ գոլի հեղինակ։ 2011 թվականին համալրում է «Ֆիլադելֆիա» ակումբի կազմը։ Նոր ակումբի կազմում նա անցկացնում է 19 հանդիպում և դառնում է տաս գոլի հեղինակ։ «Ֆիլադելֆիան» հասնում է մինչև փլեյ-օֆֆի եզրափակիչ, որի շրջանակներում ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջում է «Վեստերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբին։ Առաջնության ավարտից հետո ավարտում է ֆուտբոլային կարիերան և սկսում է մարզումներով հանդես գալ ԱՄՆ-ի ռեգբիի կանանց հավաքականի կազմում[8]։
2012 թվականին կազմալուծված WPS լիգայի փոխարեն հիմնվում է Կանանց ազգային ֆուտբոլային լիգան։ 2013 թվականի փետրվարին այդ ժամանակ ծնկի վնասվածքից վերականգնվող Նատաշան համալրում է «Վաշինգտոն Սպիրիտի» կազմը, սակայն պայմանագիր երկու կողմերի միջև այդպես էլ չի կնքվում (այսինքն ֆուտբոլիստը չէր հաղթահարել ակումբի փորձաշրջանային փուլը)[10]։
2016 թվականի առաջնության մեկնարկից առաջ Նատաշան հինգ տարի տևած ընդմիջումից հետո վերսկսում է իր ֆուտբոլային կարիերան՝ «Սքայ Բլուի» կազմ վերադառնալով[11]։ Մրցաշրջանի ընթացքում դառնում է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2016 թվականի աշնանը առաջնության ավարտից հետո, կրում է վիրահատություն, որը քրոնիկ վնասվածքի հետևանք էր[13]։ Ակումբի կազմ է վերադառնում 2017 թվականի հուլիսին[14]։
Նատաշա Կայը իր վրա կրում է հիսուն դաջվածք, ինչը «ESPN Magazine» թերթի և TLC ալիքով հեռարձակվող «LA Ink» ռեալիթի-շոուի համար համապատասխանաբար հոդվածի և եթերի թեմա է դարձել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Կայ» հոդվածին։ |
|