Նարայանա Մուրտի անգլ.՝ N. R. Narayana Murthy | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Մայսուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Մայսուրի համալսարան, Indian Institute of Technology Kanpur?, Sarada Vilas College?, National Institute of Engineering? և Օքլենդի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Աշխատատու | Indian Institute of Management Ahmedabad? |
Ամուսին | Sudha Murthy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ABLF alumni network?[3] |
Երեխաներ | Աքշատա Մուրտի և Rohan Murthy? |
![]() |
Նագավարա Ռամարաո Նարայանա Մուրտի (անգլ.՝ Nagavara Ramarao Narayana Murthy, կան. ನಾಗವಾರ ರಾಮರಾವ್ ನಾರಾಯಣ ಮೂರ್ತಿ(օգոստոսի 20, 1946[1], Մայսուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ գործարար, Infosys բազմազգ կորպորացիայի համահիմնադիր[4]։
2007 թվականին Time ամսագիրը նրան անվանեց հնդկական ՏՏ արդյունաբերության հայր՝ շնորհիվ աութսորսինգի զարգացման մեջ ունեցած ներդրման[5]։
2012 թվականին Մուրտին ճանաչվել է 12 մեծագույն ձեռնարկատերերից մեկը՝ ըստ Fortune ամսագրի[6]։
2014 թվականին նա զբաղեցրել է 9-րդ տեղը ընկերությունների ամենահեղինակավոր ղեկավարների վարկանիշում՝ ըստ Economist Intelligence Unit-ի[7]։
Նարայանա Մուրտին ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական պարգևները՝ Պադմա Վիբհուշան[8] և Պադմա Շրի։ Նա նաև Բրիտանական կայսրության շքանշանակիր է և Պատվո լեգեոնի սպա։
Նարայանա Մուրտին ծնվել է 1946 թվականի օգոստոսի 20-ին Սիդլագատայում (Կառնատակա նահանգ)[9].
Դպրոցն ավարտելուց հետո դիմել է Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտ, սակայն չի կարողացել ներկայանալ քննություններին։ Փոխարենը նա ընդունվել է Ճարտարագիտության ազգային ինստիտուտ, որն ավարտել է 1967 թվականին՝ ստանալով էլեկտրոնիկայի ինժեների որակավորում։ 1967 թվականին Մուրտին ստացել է իր մագիստրոսի կոչումը Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտում՝ Կանպուրում[10][11]։
Նարայանա Մուրթին ամուսնացավ Սուդհա Մուրթիի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ որդին՝ Ռոհան Մուրթին և դուստրը՝ Ակշատա Մուրթին։ Ռոհանն ավարտել է Հարվարդը և միացել Infosys-ին՝ որպես իր հոր գործադիր օգնական[12]։ Ակշատան ստացել է MBA աստիճան Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցում[13] և ամուսնացած է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Նարայանա Մուրտին իր կարիերան սկսել է որպես համակարգերի գլխավոր ծրագրավորող IIM ընկերությունում՝ Ահմեդաբադում[14]։ Նա աշխատել է Հնդկաստանի առաջին համակարգչային համակարգի վրա,որը թույլ էր տալիս աշխատել ժամանակի բաժանման ռեժիմում(անգլ.՝ time-sharing)[11], ինչպես նաև մշակել և ներդրել է BASIC թարգմանիչ Electronics Corporation of India Limited-ի համար[15].:
Մուրտին հիմնել է Softronics-ը, և երբ այն սնանկացավ մեկուկես տարի անց, նա աշխատանքի անցավ Պունայում՝ Patni Computer Systems-ում[16]։
1981 թվականին Նարայանա Մուրտին և վեց այլ ծրագրավորողներ հիմնեցին Infosys-ը[17][18], որի սկզբնական կապիտալը կազմում էր 10,000 ռուփի, որը ստացել էին Մուրտիի կնոջից՝ Սուդհիից[19]։
1981 թվականից մինչև 2002 թվականը Մուրտին գլխավորել է Infosys-ը որպես գործադիր տնօրեն։ Այս ընթացքում մտահղացել, մշակել և ներդրել է ՏՏ ծառայությունների աութսորսինգի գլոբալ համակարգ[17][19][20], ինչպես նաև հիմնեց Nandan Nilekaniand ընկերությունը, որից նույնպես ակնկալվում էր հաջողություն։
2002-2006 թվականներին Մուրտին եղել է Infosys-ի Տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր մենթոր։
Մուրտին թոշակի անցավ 2011 թվականի օգոստոսին՝ մնալով տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ[21][22]։
Նարայանա Մուրտին դարձավ HSBC-ի խորհրդի անկախ տնօրեն և DBS բանկի, Unilever, ICICI և NDTV-ի խորհուրդների տնօրեն[23]։
Մուրտին եղել է մի քանի կրթական և բարեգործական կազմակերպությունների խորհրդատվական խորհուրդներում[24], ներառյալ Կոռնելի համալսարանը, INSEAD, Ֆորդ ընկերությունը, Indo-UK Partnership, Մենեջմենթի ասիական ինստիտուտը, Infosys Prize և Rhodes Trust ընկերությունները[25]։
Նարայանա Մուրթին նաև նախագահել է Հնդկաստանի Հանրային առողջության հիմնադրամի խորհուրդը[26], ներառված է BT Group (British Telecom) ընկերության Ասիա-Խաղաղօվկիանոսյան խորհրդատվական խորհրդում[27]։
2005 թվականին նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահն էր[28].
2013 թվականի հունիսի 1-ին Նարայանա Մուրտին վերադարձավ Ինֆոսիս՝ որպես Տնօրենների խորհրդի գործադիր նախագահ՝ տարեկան 1 ռուպի աշխատավարձով[29]։ Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունն այն ժամանակ գնահատվում էր 2 միլիարդ դոլար[30]։
2021 թվականի ապրիլին այն կազմում էր 3,5 միլիարդ դոլար[30]։
Տարեթիվ | Մրցանակ | Պարգևատրող կազմակերպություն | Աղբյուր. |
---|---|---|---|
2000 | Պադմա Շրի | Հնդկաստանի կառավարություն | [31] |
2003 | Ernst & Young World Enterpreneur Of The Year Jury | Ernst & Young World Enterpreneur Of The Year Jury | [32] |
2007 | IEEE Ernst Weber Engineering Leadership Recognition[en] | [33] | |
2007 | Բրիտանական կայսրության շքանշան] | Բրիտանական կառավարություն | [34] |
2008 | Պատվավոր լեգեոնի շքանշան | Ֆրանսիայի կառավարություն | [35] |
2008 | Պադմա Վիբհուշան | Հնդկաստանի կառավարություն | [36] |
2009 | Վուդրո Վիլսոնի անվան մրցանակ | Woodrow Wilson International Center for Scholars | [37] |
2010 | Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի պատվավոր անդամ | [38] | |
2011 | Տարվա քաղաքացի՝ ըստ NDTV | NDTV | [39] |
2012 | Գուվերի մեդալ | Ինժեներ- մեխանիկների Ամերիկյան ընկերակցություն | [40] |
2013 | Տարվա ֆիլանտրոպ | The Asian Awards | [41] |
2013 | Sayaji Ratna Award[en] | Baroda Management Association | [42] |
2013 | 25 Greatest Global Indian Living Legends | NDTV | [43][44][45] |
2014 | Canada India Foundation ("CIF") Chanchlani Global Indian Award | Canada India Foundation | |
2018 | IEEE հիմնադիրների մեդալ | Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ |
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)