Նարին Շամո | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Bashiqa |
Քաղաքացիություն | Իրաք |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Nareen Shammo Վիքիպահեստում |
Նարին Շամո (անգլ.՝ Nareen Shammo, 1986, Bashiqa), եզդի հետաքննող լրագրող և իրավապաշտպան[1]։
Նարինը անգլերեն գրականություն է սովորել Մոսուլի Ալ-Հադբա համալսարանում, 9 տարի աշխատել է որպես լրագրող և հեռուստապրոդյուսեր, և ներկայումս պայքարում է եզդի կանանց իրավունքների համար[1]։
2014 թվականին Նարին Շամոն թողել է իր հեռուստատեսային աշխատանքը, երբ իմացել է, որ Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» պարբերաբար առևանգում և ստրկացնում է Իրաքում կանանց և աղջիկներին, և ակտիվորեն մասնակցում էր գերեվարված եզդի աղջիկների և կանանց ազատ արձակմանը, ինչպես նաև եզդիների ցեղասպանության դատապարտմանը[2]։ Նա աշխատել է Աշխարհի եզդիների նախաձեռնության և Եզդիների կենտրոնի հետ[3]։ 2015 թվականին ընտրվել է BBC-ի վարկածով աշխարհի 100 ոգեշնչող կանանց ցանկում[4][5]։
Նա առաջինն էր, որը խոսել է Քրդստանի շրջանում ասիացի կանանց նկատմամբ բռնության մասին և միջամտության կոչ է արել[6]։
2015 թվականին գերմանական Die Linke կուսակցությունը նշանակալից աշխատանքի համար Նարին Շամոյին արժանացրել է Կլարա Ցետկինի (Clara-Zetkin-Frauenpreis) կանանց մրցանակին[3][7][8][9][10]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարին Շամո» հոդվածին։ |