- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարինե Կառլենի Գրիգորյան (հունիսի 14, 1980(1980-06-14), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ (2013)։
1997-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսորական բաժնում։ 2002-2003 թվականներին մասնակցել է դասընթացների Երևանի պետական մնջախաղի թատրոնի ստուդիայում, 2004-2005 թվականներին՝ Մոսկվայի Անատոլի Վասիլևի ռեժիսորական լաբորատորիայում, 2007 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Լև Դոդինի ռեժիսորական լաբորատորիայում, 2008 թվականին՝ Բոստոնում և Նյու Յորքում՝ թատրոնի կառավարում[1], 2009 թվականին՝ ATELIER-ի Գրոտովսկու ինստիտուտում (Վրոցլավ, Լեհաստան)։
2008 թվականից «Ագորա» թատերախմբի անդամ է, 2003 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ռեժիսուրայի և դերասանի վարպետության դասախոս։
2003 թվականից աշխատում է Երևանի պետական համազգային թատրոնում[2]։ 2018 թվականին անվանի դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը նշանակվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ դառնալով թատերական նորարարությունների նախաձեռնող ու նոր չափանիշների հաստատագրող։ Համազգային թատրոնն այս շրջանում դարձավ Հայաստանի առաջատար թատրոններից մեկը՝ միջազգային թատերական փառատոններից բերելով գլխավոր մրցանակներ ու մասնագիտական բարձր գնահատականներ։ Նարինե Գրիգորյանի թե՛ խաղը, թե բեմադրություններն աչքի են ընկնում թեթևությամբ, բազմաշերտությամբ, խորությամբ, պլաստիկայով և գեղարվեստական այլ արժանիքներով։ Հենց նրա նախաձեռնությամբ Համազգային թատրոնն սկսեց հայ և օտարազգի հեղինակների պիեսների «ընթերցանություն-բեմադրություն» ձևաչափը՝ տոմսերով և հանդիսականով։
2011 |
Ժենևյև- Կ. Մանյե, «Բլեզ»
|
2010 |
Լյուսի - Բ.Բրեխտ, «Երեք գրոշանոց օպերա»
|
2009 |
Պոպովա, Տատյանա Անդրեևնա -Ա. Չեխով, «Չեխովյան կատակներ»
|
2007 |
Քրիստին - Ա.Կամպանիլե, «Խեղճ Պետրոս»
|
2006 |
Կոնչետտա - Է. դե Ֆիլիպպո, «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»
|
2006 |
Մարիան - Ա. դը Մյուսսե, «Մարիանի քմայքները»
|
2005 |
Մադմուազել Միրել - Ռ. Լամուրե, «Ախ, կանայք, կանայք»
|
2005 |
Սիլվիա - Ա. Հերնի, «Շան աղջիկ»
|
2005 |
Սպիտակաձյունիկ - Ա. Սիմոնյան, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
|
2004 |
Ա.Հայկազյան, «Այրվող մոմեր»
|
2004 |
Ձյունե թագուհի - Եվ.Շվարց, «Ձյունե թագուհի»
|
2004 |
Ֆլորանս Ստեֆանի - Ռ. Տոմա, «Ծուղակ»
|
- 2023 Պարոն Ազնավուր
- 2022 Ամերիկացին
- 2021 Երջանկության մեխանիկան
- 2021 Դպրոց առանց ուսուցիչ
- 2019 Իմ խաչը
- 2018 Էրկեն կիշեր
- 2017 Եվա (ֆիլմ)
- 2017 Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց
- 2014 Մայր - Մարինե Զաքարյան «Կիսալուսնի ծովածոցը», (ֆիլմ)
- 2012 Ռոսինանտ - Խաչիկ Չալիկյան «Ռոսինանտ», (Մալյան թատրոն)
- 2012 Իզաբելլա Չարենց - Հ. Թամրազյան «Մահվան տեսիլ», (ֆիլմ)
- 2012 Անահիտ Շահիջանյան - Ա. Մարգարյան «Վերջին ուղևորություն», (ֆիլմ)
- 2011 Առաջին տիկին – Խաչիկ Չալիկյան «Անպոչ ճգնավորը», (ֆիլմ)
- 2011Կին – Դիանա Կարդումյան «Դիալոգներ», (ֆիլմ)
- 2011Մայր - Ֆ. Զեյլեր «Մայր», («Ագորա» թատերախումբ)
- 2010 Անթոնիա - Դ.Ֆո «Ազատ զույգ», («Ագորա» թատերախումբ)
- 2010 Հրեշտակ - Վ. Շեքսպիր «Սոնետ №90» (Երևանի պետական մնջախաղի թատրոն)
- 2010 Կույր աղջիկ - Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», (Տիկնիկային թատրոն)
- 2008 Կին - Յ. Ֆոսս, «Գիտեմ» («Ձմեռ»), (Հայաստանի թատերական գործիչների միություն)
- 2008 Տիկին Թերբուշ - Է. Շմիթ «Ազատաբարոն», («Ագորա» թատերախումբ)
- 2022 «Լավագույն մոնոներկայացում», «Սպիտակ Վեժա» XXVI միջազգային փառատոն («Գոմեշ» մոնոներկայացում)[3]
- 2018 Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ[4] («Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում)
- 2015 «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Արտավազդ» մրցանակ
- 2014 «Հայակ» մրցանակ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[5]
- 2013 Հայաստանի վաստակավոր արտիստ[6]
- 2013 Տարվա լավագույն ONLINE ռեժիսոր (tatron.info)
- 2012 Քիշինև, Երրորդ կարգի մրցանակ, ԱՊՀ, Վրաստան և Մերձբալթյան երկրների երիտասարդ բեմադրիչների թատերական փառատոն
- 2012 Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», Տարվա լավագույն ONLINE դերասանուհի, (tatron.info)
- 2011 Երևան, Մրցանակ «անթրեպրիզի զարգացման և կնոջ լավագույն դերակատարման համար», Դ. Ֆո «Ազատ զույգ», («Ագորա» թատերախումբ), («ԹԱՏՐՈՆ X» փառատոն)
- 2009 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ելենա Պոպովայի դերակատարման համար, Ա. Չեխովի, «Չեխովյան կատակներ» ներկայացման մեջ
- 2005 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Միրելի դերակատարման համար Ռ. Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» ներկայացման մեջ
- 2003 Մրցանակ ներկայացման համար ՀԹԳՄ-ի կողմից, Միջազգային թատերական փառատոն «ԱրմՄոնո», «Հրեշտակի և սատանայի միջև»