![]() | |
Սիցիլիական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | Մրգային աղցան |
Առաջացման երկիր | Սիցիլիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | |
Հնարավոր |
Նարինջով աղցան (իտալ.՝ Insalata di arance), կամ Սիցիլիական աղցան` նարինջով (իտալ.՝ Insalata di arance alla siciliana), սիցիլիական խոհանոցի ավանդական ուտեստ։ Մատուցվում է որպես նախաճաշ, խավարտ կամ աղանդեր[1][2]։
Սիցիլիական նարինջով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրամասերը. 2 նարինջ, 1 կարմիր կամ սպիտակ սոխ, սամիթ, 1 թեյի գդալ թարմ ռոզմարին կամ ռոզմարինի չիր, 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 100գ ձիթապտուղ, 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ, մի քանի նանայի տերևիկ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։
Բարակ կտրտած սոխը որոշ ժամանակ թրջվում է սառը ջրում, որպեսզի կծու համը անհետանա։ Այնուհետև մանր կտրտել սամիթը։ Այդ ամենը նարինջի կտորների, ձիթապտղի և մանրացրած խնձորի (ռոզմարին) հետ լցնել ափսեի մեջ։ Այնուհետև ավելացնել այլ նարնջից քամած հյութ և այդ ամենը խառնել ձիթապտղի յուղի և քացախի հետ։ Ավելացնել աղ, սև պղպեղ և նանայի տերևիկներ։
Եթե աղանդեր ենք պատրաստում, ապա աղի փոխարեն ավելացնում ենք շաքարավազ։ Այդ դեպքում աղցանը հյուրասիրում են թեյով։ Որպես խավարտ՝ աղցանը մատուցվում է մսեղենի կամ ձկնեղենի հետ։ Նարինջով աղցան կա նաև իսպանական խոհանոցում, բայց այդ դեպքում օգտագործում են այլ բաղադրիչներ։