Նարցիսի մետամորֆոզներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի[1] |
տարի | 1938[2][3] |
բարձրություն | 78,1 սանտիմետր[2] |
լայնություն | 51,1 սանտիմետր[2] |
ուղղություն | surrealism? |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Թեյթ Մոդեռն և Թեյթ[2] |
հավաքածու | Թեյթ[2] |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Նարցիսի մետամորֆոզներ» (անգլ.՝ Metamorphosis of Narcissus ), իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալիի յուղաներկ կտավ, նկարված 1937 թվականին։ Կտավն այժմ գտնվում է Լոնդոնի Թեյթ ժամանակակից պատկերասրահում։ Նարցիսի մետամորֆոզ անվանումը կրող նկարը Դալիի պարանոյական-ճգնաժամային շրջանի կտավներից է[4] և պատկերում է Նարցիսի հունական առասպելի նրա յուրատիպ մեկնաբանությունը։
Դալին այս կտավը նկարել է Ամերիկայում մեծ հաջողություններց հետո Փարիզ վերադառնալով և գրել է դրան ուղեկցող մեծ մեկնաբանական բանաստեղծություն։ Հին հունական առասպելի համաձայն՝ Նարցիսը արտակարգ գեղեցիկ երիտասարդ էր, ով իրեն տեսնելով աղբյուրի ջրերում սիրահարվում է իր իսկ արտացոլանքին։ Վարկածներից մեկի համաձայն՝ չկարողանալով բավարարել իր սիրո կիրքը՝ հալումաշ է եղել։ Դրամատիկ մեկ այլ վարկածում պատմվում է, որ նա խոնարհվել է ջրի առաջ՝ իր արտացոլանքը գրկելու համար և քանի որ նա ի վիճակի չէր գրկելու իր արտացոլանքը՝ ընկել է ջուրը և խեղդվել։ Դրանից հետո աստվածները նրան վերածել են նարգիզ ծաղկի։ Դալին Նարցիսին պատկերել է նստած՝ ջրին նայելիս, կողքին քայքայվող քար, որը գրեթե նույնությամբ կրկնում է նրա մարմնի ուրվագծերը, բայց այն ընկալվում է այլ կերպ՝ որպես մի ձեռք, որը սոխուկ կամ ձու է պահում, որի միջից աճելով ծաղիկ է դուրս գալիս։ Նկարի հետին պլանում կանգնած են Նարցիսի մերժված՝ մերկ հավակնորդների մի խումբը, որոնք ձեռքերով տարբեր ժեստեր են անում, միաժամանակ՝ հորիզոնում երևում է նարցիսանման մի երրորդ կերպար[5]։
Մետամորֆոզի էությունը Նարցիսի ուրվագիծը հսկայական քարե ձեռքի, իսկ գլուխը՝ ձվի կամ սոխուկի վերափոխման մեջ է[6]։ Դալին օգտագործել է իսպանական ասացվածք՝ «Սոխուկը ծլել է նրա գլխում», ինչը նշանակում է կպչուն մտքեր և բարդույթներ։ Ինքնասիրահարված երիտասարդն էլ հենց նման մի բարդույթ է։ Նարցիսի ոսկե մաշկը հղում է դեպի Օվիդիոսի ասույթ, որն էլ եղել է Սալվադոր Դալիի «Նարցիսի մետամորֆոզներ» կտավի գաղափարի ոգեշնչման աղբյուր․ Օվիդիոսի «Մետամորֆոզներ» պոեմում պատմվում է նաև Նարցիսի մասին։
Ոսկե մոմը դանդաղորեն հալվում և հոսում է կրակից, այդպես հալվում և անցնում է սերը։ - Օվիդիոսի, «Մետամորֆոզներ»
|
Կտավը Դալիի ամենաանկեղծ նկարներից մեկն է։ Դա ուղղակիորեն բխում է Նարցիսի մասին հեղինակի գրված պոեմի վերջին տողերից, որտեղ նա դիմում է կնոջը՝ Գալային․
Գիտես, Գալա (իհարկե գիտես), այդ ես եմ, - «Նարցիսի մետամորֆոզներ» կտավը մեկնաբանող բանաստեղծությունից, Սալվադոր Դալի
|
Ցանկալի գույների հասնելու և անհրաժեշտ տեսողական ազդեցություն ստեղծելու համար, Դալին ստիպված աշխատել է էկզոտիկ, հազվագյուտ գույների հետ՝ սև փղոսկր, վինձորյան կարմիր, կանաչ կոբալտ, պրուսական կապույտ և այլն։
{{cite web}}
: Text "Download documents" ignored (օգնություն); Text "Fundació Gala - Salvador Dalí" ignored (օգնություն)Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նարցիսի մետամորֆոզներ կատեգորիայում։ |