Նացումի Ցունոդա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 角田 夏実 |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Յաչիյո, Թիբա, Ճապոնիա |
Հասակ՝ | 162 սանտիմետր |
Նացումի Ցունոդա (ճապ.՝ 角田夏実, օգոստոսի 6, 1992[1], Յաչիյո, Թիբա, Ճապոնիա), ճապոնացի ձյուդոիստ[2], 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն։
2017 թվականին ճապոնացի ձյուդոիստ Նացումի Ցունոդան դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրմինչև 52 կգ քաշային կարգում[3]: Եզրափակչում նա զիջել է իր հայրենակցուհի Այ Սիսիմեին։
2018 թվականի Ասիական խաղերում, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայում՝ Ջակարտայում, մինչև 52 կգ քաշային կարգում Նացումին դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Հարավային Կորեան ներկայացնող մարզուհուն:
2021 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Հունգարիայում՝ Բուդապեշտում, Նացումին նվաճել է ոսկե մեդալ և աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 48 կգ քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Վականու Կոգային[4][5]։
2023 թվականի մայիսին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում ճապոնացի ձյուդոիստուհին մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ֆրանսիացի մարզուհի Շիրին Բուկլիին[6]:
2024 թվականի Փարիզում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում Նացումին նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով մոնղոլ մարզուհի Բավուուդորժին Բաասանհուին։