Նեապոլյան երգեր (իտալ.՝ Canzóne Napoletána), արտասանություն: [kanˈtsoːne napoleˈtaːna]), նեապոլյան լեզվով երգեր, երգում են սոլո, մեծ մասամբ տղամարդիկ, երբեմն որպես սիրահարների բողոք կամ սերենադ ներկայացնում են նաև կին մենակատարները։ Ընդգրկում է մի շարք հայտնի երգեր, ինչպիսիք են՝ «Օ, սոլե միո» ('O Sole mio), «Տորնա ա Սուռիենտո» (Torna a Surriento), «Սանտա Լուչիա» (Santa Lucia) և այլ երգեր։
Իտալական երաժշտության բնագավառում նեապոլյան երգերի ինստիտուցիոնալացումը տեղի է ունեցել 1830-ական թվականներին Նեապոլի Մադոննա Պեդիգրոտտային նվիրված Պեդիգրոտտայի երաժշտական փառատոնի շրջանակներում, որի առաջին հաղթող երգը եղել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի Te voglio bene assaie[1]: Փառատոնը շարունակվել է մինչև 1950 թվականը։ Իտալական պետական ռադիոն 1950-ական թվականներին նախաձեռնել է «Նեապոլյան երգերի փառատոն», որոշակի հաջողությունների հասնելուց հետո այն դադարեցվել է։ Նեապոլյան երգերը և դրանց դասական տարբերակները ձևավորվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ։ 1950-ականներից ի վեր ստեղծվել են այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ Տոտոյի Malafemmena, Ռենատո Կառոզոնեի Maruzzella, Մարո Տրևիի Indifferentemente և Սերջո Բրունիի Carmela:
Նեապոլյան երգերի մեծ մասն աշխարհահռչակ երգեր են, քանի որ 1880-1920 թվականներին Նեապոլից և Իտալիայի հարավից իտալացի էմիգրանտները դրանք տարածել են արտերկրում։ Երգերն արտերկրում ճանաչելիություն են ստացել նաև այնպիսի կատարողների շնորհիվ, ինչպիսին է Էնրիկո Կարուզոն, ով 1900-ական թվականներին Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում հանդես է եկել իր հայրենի քաղաքի երգերով, որից հետո օպերային տենորներից պահանջում էին իմանալ այդ երգերը, որի արդյունքում ձևավորվեց «Երեք տենոր» ճանաչված եռյակը, ովքեր թեև մասամբ, կատարում էին Նեապոլի ժողովրդական երգերը։ Չնայած երգերը կատարում են ոչ-նեապոլցի շատ կատարողներ, դժվար է դրանք ճիշտ կատարել առանց նեապոլյան բարբառին տիրապետելուն։ Պլասիդո Դոմինգոն ձայնագրել է մի ավանդական և ժամանակակից նեապոլյան և իտալական երգերի մի ամբողջ CD «Italia ti amo»: Լուչանո Պավարոտտին ձայնագրել է նեապոլյան և իտալական երգերի 3 ալբոմ՝ «The Best: Disc 2», (2005), «Pavarotti Songbook», (1991) ր «Romantica» (2002): Մարիո Լանցան իր 1959 թվականին ձայնագրած «Mario! Lanza At His Best» ալբոմում ներառել է 12 նեապոլյան երգեր։ Սերջո Ֆրանկին 1962 թվականին թողարկել է իր «Իտալական ռոմանտիկ երգեր» Top 25 RCA դեբյուտային ալբոմը[2] և իր ամոբղջ կարիերայի ընթացքում իր ալբոմներում ներառել է նեապոլյան երգեր[3]։ Անդրեա Բոչելլին 2009 թվականին ձայնագրել է նեապոլյան երգերին նվիրված «Incanto» ալբոմը։
Նեապոլյան երգերի հայտնի բնիկ կատարողներից են Բրունո Վենտուրինին, Ռոբերտո Մուրոլոն, Մարիո Տրևին, Մարիո Աբբատեն, Մարիո Մերոլան, Ջուլիետա Սակոն, Ֆրաննկո Ռիչչին, Սերջո Բրունին, Ռենատո Կարոզոնեն։
Նեապոլյան երգերի կատարման հարցում կարևոր գործոն է լեզուն։ Այս բոլոր երգերը գրվել և կատարվում են նեապոլյան լեզվով։ Սակայն նեապոլյան բարբառը չի խանգարել, որ մի քանի ոչ նեապոլցիներ նեապոլյան երգեր գրեն նեապոլյան բարբառային տարբերակներով, որոնց առավել հայտնի է Գաբրիել Դ՛Աննուցիոյի «'A vucchella» երգը։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)